04:59 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այժմ աշխատում է բալային համակարգի ներդրման աշխատանքների վրա. այն կգործի մարտ ամսից:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում նույնպես այսուհետ կգործի բալային համակարգ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ լուրը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ամփոփելով նախորդ տարի արած աշխատանքները և ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը:

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին

«Հիմա աշխատում են բալային համակարգի վրա, որը մինչև ամսվա վերջ պատրաստ կլինի: Բալային համակարգի նպատակն է լինելու գնահատել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների արած գործը և ըստ այդմ պարգևավճարներ տրամադրել: Այսինքն՝ այսուհետ շատ աշխատողը շատ պարգևավճար կստանա, քիչ աշխատողը՝ քիչ, կամ էլ՝ չի ստանա առհասարակ»,-ասաց Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ բալային համակարգը կգործի մարտ ամսից: ԱԻ նախարարը վստահեցնում է՝ աշխատողն առանց խրախուսանքի չի մնալու: Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի ԱԻՆ-ում 3400 մարդ է խրախուսում ստացել:

Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը

ԱԻ նախարարը ժպտալով նշեց՝ իրենց բալային համակարգը նման չի լինելու ոստիկանությունում գործողին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը նույնպես ներդրել է բալային համակարգ, համաձայն որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվելու է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։

Հայաստանի ԱԻՆ–ը Ռուսաստանից և Ճապոնիայից նոր հատուկ տեխնիկա կստանա

Ըստ թեմայի

ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում
Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով
ԱԻՆ–ում փոփոխություննե՞ր կլինեն. Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել
թեգերը:
պարգևատրում, Հայաստան, Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Բալային համակարգ

Գլխավոր թեմաներ