14:03 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն (27)
7101

Դատախազությունը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի 2 միջնորդություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում  քննչական խումբ է ստեղծվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը:

Այսպիսով` դատախազությունը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ, ԱԺ նախկին պատգամավոր  Անահիտ Բախշյանի 2 միջնորդություններից մեկը։ Մասամբ բավարարել է «անջատված գործով քննչական խումբ ստեղծելու միջնորդությունը:

Բախշյանի մյուս միջնորդությանը, որով նա խնդրում էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, մերժվել է։

«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել»,–ասել են դատախազությունից:

Նաիրի Հունանյանի` Նիկոլ Փաշինյանին գրած նամակն ուղարկվել է ԱԱԾ

Նաև նշել են, որ որոշմամբ նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:

թեմա:
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն (27)

Ըստ թեմայի

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ծառայողական քննություն կարվի «Հոկտեմբերի 27»–ի գործով դատավորի մոտ փամփուշտ գտնելու դեպքով
«Հոկտեմբերի 27-ի» գործը կվերաբացվի՞
թեգերը:
Անահիտ Բախշյան, Հոկտեմբերի 27, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ