05:56 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
181 0 0

Ամեն ոսկի չէ, որ ոսկի է։ ԱԺ–ում քննարկում են` ինչպես սպառողներին ապահովագրեն կեղծ ոսկին իրականի փոխարեն գնելու խաբեությունից։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ տարիներ շարունակ Հայաստանում թանկարժեք մետաղները սխալ են հարգադրոշմվել։

«Այսինքն` դու վճարում ես մի ապրանքի դիմաց որոշակի արժեք, բայց ստանում ես այլ ապրանք։ Այստեղ կարծում եմ` պետությունը որոշակի անելիք ունի»,– ասաց Մելքումյանը` ներկայացնելով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հարգորոշման ու հագրադրոշմման գործառույթը վերցնել մասնավոր լիցենզավորված ընկերություններից ու այդ իրավունքը վերապահել պետությանը։

Вице-спикер Парламента Армении Микаел Мелкумян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Միքայել Մելքումյան

Նա նաև նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունից ճշտել է` հարգադրոշմման ոլորտում այսօր գործում է 9 ընկերություն` 18-20 աշխատակիցներով։

«Այնպես չէ, որ ես տառապում եմ պետականացման գաղափարով։ Բայց այս ռիսկի հարցը չի լուծվում, ոստիկանությունում կան դիմումներ, որ գնված ապրանքը դրոշմակնիքին չի համապատասխանում։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ ապրանքը նաև Հայաստանից դուրս է գնում, սա արդեն նաև մեր վարկանիշին է խփում։ Այս փուլում մենք գտնում ենք, որ պետք է այս ոլորտը ժամանակավորապես բերել պետության իրավասության տակ, մինչև որ շուկան կարգավորվի։ Մինչև հեղափոխությունը չէինք վստահում պետական կառույցին, հիմա վստահում ենք» ,– ասաց Մելքումյանը։

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կատակեց. «Ձեր տրամաբանությամբ կստացվի, քանի որ վստահում ենք, կվերադառնաք ԽՍՀՄ։ Ամեն ինչ պատվիրակում ենք պետությանը»։

«Վերադառնում ենք ԵԱՏՄ»,– հումորը շարունակեց Մելքումյանը։

Նիստին ներկա էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն առաջարկեց ոչ թե հետ վերցնել ոլորտը մասնավորից, այլ խստացնել պետության վերահսկողությունը։

«Մեր ոսկերչական ոլորտը միջազգային շուկաներում արագ զարգանում է, նշանակում է, որ որակի չափանիշները մեր ոսկերիչների մեծ մասը պահպանում են»,– ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ ներկա իրավիճակը թույլ է տալիս մի կազմակերպությանը չվստահելու դեպքում փորձաքննություն իրականացնել մնացած 8-ից որևէ մեկում։ Մինչդեռ ոլորտը պետությանը վերապահելու դեպքում քաղաքացիները կզրկվեն վերահսկելու ու ստուգելու հնարավորությունից։

«Այս պահին մենք կարող ենք ասել, որ ահազանգ ենք ստացել, բայց սա միայն ահազանգ է։ Այսինքն` չենք կարող ասել, որ շուկայում խնդիր կա»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ նախարարությունը ստուգելու գործառույթ չունի, կարող է միայն խնդիր բարձրացնել։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարևորեց, որ ոսկու շուկա գնացող քաղաքացին եթե ոչ 100 տոկոսով, ապա գոնե որոշակիորեն պետք է վստահ լինի, որ իրեն չեն խաբի։

Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

«Այստեղ շատ խիստ վերահսկողություն է պետք։ Եթե պետք եղավ կգնանք պետականացման։ Բայց այստեղ խնդիրը ոչ այնքան ազատականացման ու ոչ ազատականացման մեջ է, որքան այն, որ խնդիրը կա ու այն պետք է լուծվի»,– ասաց նա։

Քննարկման արդյունքում որոշվեց Միքայել Մելքումյանի օրենսդրական առաջարկը մերժել, բայց պայմանով, որ խնդրի լուծման իրավական այլ կարգավորումներ գտնվեն։

Հայ ոսկերիչների համար ԵԱՏՄ–ում ավելի հեշտ կլինի իրացնել ապրանքը. նախարարն ասել է` երբ

Ըստ թեմայի

Լավ լուր ՀՀ փոխվարչապետից. ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում
Նոր կանոններ` ԵԱՏՄ երկրներում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման համար. ինչ է նախատեսված
ՀՀ քաղաքացիներն արծաթյա ձուլակտորները ոսկով են պատել ու վաճառել. ԱԱԾ–ի բացահայտումը
Նախագահը ներկա էր ոսկերչական իրերի ցուցահանդեսին. ի՞նչ է պետք հայ ոսկերիչներին
թեգերը:
Բաբկեն Թունյան, Միքայել Մելքումյան, Ոսկի, Հայաստան

Գլխավոր թեմաներ