14:09 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17810

Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում Ազգային անվտանգության աշխատակիցների իրականացրած գործողության արդյունքում առգրավվել է նրա համակարգիչը և ինչ–ինչ փաստաթղթեր։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին բերման չեն ենթարկել: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը։

Հայտնի էր դարձել, որ Վերմիշյանի աշխատասենյակում ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում։

«ԱԱԾ-ն օպերատիվ գործողություն իրականացրեց Վերմիշյանի աշխատասենյակում, որն ավարտվել է արդեն։ Նրա սենյակից առգրավվել են համակարգիչը և որոշ փաստաթղթեր»,–ասաց Ղազարյանը։

Ղազարյանը վստահեցրեց` Վերմիշյանն ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս է եկել, իսկ թե ուր է գնացել` հայտնի չէ, բայց նրան բերման չեն ենթարկել։

Այլ մանրամասներ, ըստ Ղազարյանի, հայտնի կլինի ավելի ուշ` ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի։

Հիշեցնենք` hraparak.am–ն այսօր գրել էր, որ Վահագն Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։ Վերմիշյանը հերքել էր իր առնչությունն այդ քրեական գործին։

Քիչ առաջ խուզարկություն էր կատարվել Վերմիշյանի աշխատասենյակում և Վերմիշյանին ու նրա համակարգիչները քննիչները տարել էին իրենց հետ։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին։

Ըստ թեմայի

Վերմիշյան․ «Երկնաքերը պետք է լինի ո՛չ այդ տարածքում, և ո՛չ այդպիսի շենք»
Մահափորձ, սպառնալիքներ. Վերմիշյանը պատմում է` ինչու էին ՌԴ–ում որոշ մարդիկ դժգոհում իրենից
Վերմիշյան. «Համայնքը պետք է ֆիսկալ մեթոդներ կիրառի անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ»
թեգերը:
փաստաթուղթ, համակարգիչ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Վահագն Վերմիշյան

Գլխավոր թեմաներ