03:40 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143910

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հարցաքննվել է ու խոստովանել, որ հանցագործություն է կատարել։ ԱԱԾ–ն բացահայտել է, որ նա 5 անգամ խոշոր կաշառք է վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ–ն փաստական տվյալներ է ստացել, որ կոմիտեի նախագահը,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Փաշինյանը գոհ է ԱԱԾ–ից ու ոստիկանությունից, թեև աշխատանքն անթերի չէ

Ըստ ԱԱԾ–ի` կաշառք ստանալը քողարկելու նպատակով նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին ուղղորդել է գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ:։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը, այդ թվում` հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում` կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց հետո խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` այսօր տեղեկություն տարածվեց, որ խուզարկություն է կատարվել Վերմիշյանի աշխատասենյակում, և քննիչներն իրենց հետ տարել են Վերմիշյանին ու նրա համակարգիչները։  Ավելի ուշ ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ կոմիտեի նախագահին բերման չեն ենթարկել։ Նա վստահեցրեց` Վերմիշյանն ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս է եկել, իսկ թե ուր է գնացել, հայտնի չէ։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին։

Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. գործարարը դիմել է ԱԱԾ

Ըստ թեմայի

Ոստիկանները բռնել են կաշառք ստացած զինկոմիսարիատի աշխատակցին․ տեսանյութ
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք
ԱԱԾ–ն բացահայտել է կաշառք ստանալու հերթական դեպքը, մեկը խոստովանական ցուցմունք է տվել
թեգերը:
Ձերբակալում, Վահագն Վերմիշյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ