13:29 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
405 0 0

Վանեցյանը հայտարարել է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ իր հրաժարականի տեքստում ներկայիս իշխանություններին «Կա՛նգ առ»–ի կոչ է արել։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։

«Վանեցյանը չի թաքցրել, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը։ Նա այդ պատճառով իր խոսքում ասել էր. «Կա՛նգ առ»»,–գրում է թերթը։

ԱԱԾ նախկին տնօրենը չի թաքցրել, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես վերջին շրջանում, տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և մեկ անգամ չէ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղնալսման հրապարակումից հետո։

Վանեցյանը պատրաստվո՞ւմ էր հեղաշրջման. ԱԱԾ-ն պատասխանել է վարչապետի աներորդուն

Բացի այդ, Վանեցյանը հայտարարել է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ։ Վանեցյանը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել:

Նա մեկ այլ ուշագրավ բացահայտում է արել արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում:

«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել

«Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերաբացել գործը, սակայն գործը վերադարձվել է մեզ: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնել է երկրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»,–ասել է Վանեցյանը:

Հիշեցնենք` 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։

Վանեցյանի ներկայացուցիչները հերքում են պահանջել, հակառակ դեպքում կդիմեն դատարան

Ըստ թեմայի

Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե
Արթուր Վանեցյանը փակ հանդիպում կունենա թերթերի գլխավոր խմբագրերի հետ
Վանեցյանի ներկայացուցիչները քաղաքացիական հայց են պատրաստում «Հայկական ժամանակի» դեմ
թեգերը:
Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ