18:20 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.64
  • GBP605.66
  • EUR550.33
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

ԱԺ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է ԱԺ Կանոնակարգ օրենքը խախտելու մեջ։ Արտահերթ նիստի օրակարգը դեռ հաստատված չէ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ԱԺ–ն այսօր արդեն երկրորդ անգամ սկսեց ԱԺ արտահերթ նիստը ու րոպեներ անց ընդհատեց այն։ Սակայն եթե առաջին նիստը մեկնարկից գրեթե անմիջապես հետո հայտարարվեց փակված, երկրորդ նիստն ուղղակի ընդմիջվեց 20 րոպեով։

Ընդմիջում պահանջեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը կանցկացվի այնքան ժամանակ, մինչև նախագծերն ընդունվեն։ Առաջին ընթերցման համար հատկացվում է 5 ժամ տևողություն։

Հանրայինն ու ՀՔԾ–ն խախտել են Թովմասյանի անմեղության կանխավարկածը. ՄԻՊ–ի հայտարարությունը

Նշենք, որ, ի տարբերություն առաջին արտահերթ նիստի, որի օրակարգում 2 հարց էր, երկրորդ նիստի օրակարգում այժմ միայն մեկ հարց կա` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

Խորհրդարանը, սակայն, չհասցրեց հաստատել արտահերթի օրակարգը։ Ընդդիմությունը` «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեցին, որ այս որոշմամբ ԱԺ նախագահը խախտում է ԱԺ կանոնակարգը, քանի նոր նախագիծը չի քննարկվել գլխադասային հանձնաժողովում։

«Երբ որ «Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այսօր առավոտյան ես նշանակել եմ գլխադասային հանձնաժողով և ապահովել եմ շրջանառությունը»,– ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նույն հոդվածը նախատեսում է նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,–նշված էր նախագծում։

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ պետք է մտնեին պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ընդ որում, օրակարգի մնացած նախագծերով առաջարկվում էր, որ ընդունվելու դեպքում նոր դրույթն օրենքի ուժ ստանա առանց ՀՀ նախագահի ստորագրության ու առանց ՀՀ ՍԴ կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու, քանի որ առաջարկվող փոփոխությունները հենց այդ կարգավորումն էին նախատեսում։

Արտահերթ նիստի առաջին րոպեներին, սակայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել իր երկու նախագծերը` ըստ երևույթին, ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով։

Նա նաև հայտնեց, որ իշխող խմբակցությունն այսօր կրկին միջնորդել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Կրակում է ինքն իր ոտքին. Մարուքյանը կարծում է` իշխանությունն ընտրել է հանրաքվեի տարբերակը

Ըստ թեմայի

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից
Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը
Ինձ ոչինչ չի կանգնեցնելու. Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ սասունցու կող ունի
թեգերը:
Արարատ Միրզոյան, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ