16:39 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15210

Պաշտպանության նախարարը մահացած զինծառայողի հարազատներին ասել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին հետ զրույցում վերահաստատել է, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տոնոյանը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր` Վահրամ Ավագյանի մահվան կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվել, որի ընթացքում որոշվել է մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում։

Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել

Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ծառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները փետրվարի 2-ին որոշել էին նրա դագաղը ոտքով տեղափոխել Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում էին արդար քննություն։ Ճանապարհին, սակայն, նրանց մոտեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հորդորեց գյուղ վերադառնալ ու խոստացավ, որ գործն ամբողջությամբ բացահայտվելու է։

Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը
«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Տղամարդը հանկարծամահ է եղել զինվորի մահվան առնչությամբ բողոքի ակցիայի ժամանակ
թեգերը:
զինծառայող, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ