06:45 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26210

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և ձերբակալվել են։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտել։

Պարզվել է, որ Բավրայի մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային 2 տեսուչ 2020 թ. հունվարի 25-ին 3000 դոլար կաշառքի դիմաց համաձայնության են եկել բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ հետ, որ առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնեն այդ կազմակերպության` Վրաստանից ներկրվող 4.5 տոննա քաշով բեռը:

Իսկ արդեն 2020թ. փետրվարի 6-ի առավոտյան Վրաստանից մուտք գործած բեռնատարի անխոչընդոտ մուտքն ապահովելու համար մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որ 200 դոլարի դիմաց մաքսակետում իր գործողություններով շեղի մաքսային այլ տեսուչների և մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, որպեսզի բեռն առանց  մաքսազերծման հեռանա մաքսատան տարածքից։

Բայց ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները բռնել ու բերման են ենթարկել մաքսավորներին, որոնցից մեկը խոստովանել է հանցագործությունը։

«Ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է»,– հայտնում է ԱԱԾ–ն: Նախաքննությունը շարունակվում է։

Ի դեպ, մինչ ԱԱԾ–ի պաշտոնական հաղորդագրություն տարածելը երեկ կառավարության նիստում այս դեպքի մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»,–ասել էր նա։

Փաշինյանը վստահեցրել էր` կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է

Ըստ թեմայի

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել
ԱԱԾ նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում. «Ժողովուրդ»
«Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գումար են հափշտակել. ԱԱԾ
թեգերը:
Բավրա, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ