05:09 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53210

Վիկտոր Սողոմոնյանը, բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց, կզբաղվի նաև այլ աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Քաղաքական գիտությունների դոկտոր, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային ժուռնալիստիկայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը կհամագործակցի ռուսական RT միջազգային հեռուստաալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Սողոմոնյանը ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն էր, այժմ ղեկավարում է նրա գրասենյակը։

Նա բազմաթիվ գիտական մենագրություններ ու ժամանակակից պոպուլիզիմի ֆենոմենին նվիրված հոդվածներ է գրել։ 2009 թ–ին տպագրվել է նրա «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը։

RT-ի աղբյուրը հայտնում է, որ Սողոմոնյանը կներգրավվի վերլուծական կոնտենտի աշխատանքներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սողոմոնյանը հաստատեց համագործակցության մասին տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել։

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր

թեգերը:
աշխատանք, Վիկտոր Սողոմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ