15:55 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
374 0 0

Չորս զինծառայող հայտնվել են ձնահյուսի տակ։ Նրանցից մեկին հաջողվել է փրկվել, ունի մարմնական թեթև վնասվածքներ:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Երեք պայմանագրային զինծառայող մնացել են ձնահյուսի տակ և մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայող:

Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են իրականացվել զորամասերում
«Լավ ենք անում». Դավթյանը` զինծառայողի մահվան դեպքով զորացրվածների անունը չհայտնելու մասին
Արցախի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ոտքին
թեգերը:
Վիրավոր, Մահ, ձյուն, Սյունիք, Զինվոր

Գլխավոր թեմաներ