16:25 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
414490

Նրա մշակած սարքը «որսում» է ածխաթթու գազը, այնուհետև այն անցնում է հանքային ֆիլտրերի միջով։ Ընդ որում, հարկ չկա դեն նետել օգտագործված ֆիլտրերը․CO2-ի հետ միանալու դեպքում դրանք վերածվում են կավիճի կամ տրավերտինի։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ գիտնական Կարո Մոսիկյանը նոր սարք է ստեղծել, որը մեքենաների արտանետումներից որսում է CO2-ը։ Փորձնական մոդելն արդեն հավաքված է։ Ամեն տարի մթնոլորտ է արտանետվում մի քանի տասնյակ միլիարդ ածխաթթու գազ։ ԱՄՆ-ի Էներգետիկ գերատեսչության գնահատականով՝ 2017թ.-ին CO2-ի արտանետումները՝ կապված էներգետիկայի հետ (այսինքն` վառելիքի այրման), ԱՄՆ-ում կազմել են ավելի քան 5 միլիարդ, իսկ ամբողջ աշխարհում՝  ավելի քան 30 միլիարդ։

Изобретатель прибора для улавливания CO2 от выхлопов машин Каро Мосикян
© Sputnik / Aram Nersesyan
Կարո Մոսիկյանը

Կլիմայի փոփոխության հարցով փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) տվյալներով՝ համաշխարհային տրանսպորտային արտանետումներն ավելի արագ են աճել, քան ցանկացած այլ ոլորտի արտանետումները (ներառյալ արդյունաբերությունը)։ 1970թ.-ից դրանք կրկնապատկվել են, ընդ որում, այդ աճի 80 տոկոսը բաժին է ընկել մեքենաներին (մարդատար և բեռնատար)։

Այդ անվերջ արտանետումներից մարդկանց փորձում է փրկել տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի դասախոս Կարո Մոսիկյանը։ Նա փոխարկիչ է մշակել մեքենաների արտանետումներից CO2-ը որսալու համար։

Արտանետումները կրճատող փոխարկիչներ արդեն կան, բայց բավական թանկ են (դրանք պատրաստվում են պլատինից կամ պալադիումից)։ Կան նաև ածխաթթու գազը որսալու արդյունաբերական միջոցներ, որոնք օգտագործվում են արտասահմանյան խոշոր գործարաններում և ՋԷԿ-երում։ Նման սարքերը կիրառվում են նաև հատուկ օբյեկտներում (սուզանավեր և տիեզերանավեր), բայց էլի էժան չեն (պատրաստված են լիթիումի հիդրօքսիդի հիման վրա)։

Վերջերս Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են կատալիզատոր, որը CO2-ը վերածում է բնական գազերի (մեթան, պրոպան և բութան), բայց այդ մշակումն առայժմ գտնվում է լաբորատոր փուլում։

«Իսկ սովորական ավտոմեքենաների համար չկա CO2 զտելու տեխնոլոգիա, համենայն դեպս, այն ոչ մի տեղ չի ներդրվել և պատրաստ չէ ներդրման», - ասում է Մոսիկյանը։

Разработанный в Армении улавливатель выбросов CO2 от выхлопов машин
© Sputnik / Aram Nersesyan
Կարո Մոսիկյանի ստեղծած սարքը

Նրա փոխարկիչում, որը միանում է ավտոմեքենայի խլացուցիչին, գազը զտվում է վեց բաղադրիչներից կազմված հանքային միացությունների օգնությամբ։ Պարզ ասած՝ փոխարկիչի մեջ եղած կատալիզատորում օգտագործվում են ոչ թե թանկարժեք մետաղներ, այլ սովորական քարեր (հանքանյութերի տեսակները և համամասնությունները, բնականաբար, չեն բացահայտվում), ուստի այդ կատալիզտորներն ավելի էժան են, քան պալադիում-պլատինայինները։ Դրանք մի քանի հարյուր դոլար արժեն և աշխատում ենք 500-600 աստիճան ջերմաստիճանի դեպքում։

Հանգիստ և լսելի տեսակապ` նույնիսկ աղմկոտ վայրում. հայ ծրագրավորողների նորույթը

«Իսկ մեր կատալիզատորն աշխատում է 80-100 աստիճանի դեպքում և արժե 1000-1200 դրամ։ Այն բավականացնում է 10-12 հազար կիլոմետր վարելու համար՝ կախված շարժիչի ծավալից», - ասաց Մոսիկյանը։

Разработанный в Армении улавливатель выбросов CO2 от выхлопов машин
© Sputnik / Aram Nersesyan
Կարո Մոսիկյանի ստեղծած սարքը

Մտնելով փոխարկիչ՝ արտանետման գազերը սկզբից անցնում են կոլեկտորի մեջ, այնուհետև զտվում։ Ընդ որում, մշակված ֆիլտրերը աղբ չեն, այլ օգտակար նյութեր։ Հանքանյութերը, միանալով ածխաթթու գազի հետ, վերածվում են կավիճի կամ տրավերտինի (կախված ջերմաստիճանից, որի դեպքում ընթանում է ռեակցիա)։ Մոսիկյանն արդեն մոտ 150 անգամ փորձարկել է փոխարկիչը`  տարբեր ջերմաստիճանի և օդի խոնավության, ինչպես նաև շարժիչի տարբեր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում։ Դատարկ վազքի դեպքում (րոպեում 1500 պտույտ) այն որսում է արտանետվող CO2-ի 86 տոկոսը, առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում (րոպեում մոտ 4000 պտույտ)՝ մոտ 60 տոկոս, բենզինային շարժիչների միջին պտույտների դեպքում (րոպեում 2000-2500)՝ 72-75 տոկոս։

Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել

Տեխնոլոգիան կիրառելի է ներքին այրման ցանկացած շարժիչի դեպքում, ոչ միայն բենզինային, այլ նաև դիզելային և գազային։

Разработанный в Армении улавливатель выбросов CO2 от выхлопов машин
© Sputnik / Aram Nersesyan
Կարո Մոսիկյանի ստեղծած սարքը

«Այժմ մենք պատրաստել ենք փորձնական մոդել, մինչև մայիսի-հունիս պատրաստ կլինի արդյունաբերականը, որը հնարավոր կլինի փորձարկել սովորական մեքենայի վրա։ Դրա համար մենք պետք է մի քիչ նվազեցնենք փոխարկիչի չափսերը։ Հիմա աշխատում ենք դրա վրա», - հավելեց Մոսիկյանը։

Մոսիկյանը նոր տեխնոլոգիայի սկզբունքը հրապարակել է 2018թ-ի դեկտեմբերին «Գիտնականների Եվրասիական միություն» ամսագրում։ Նրան գիտափորձերի հարցում օգնում են ուսանողները, որոնք նոր գիտելիքներ և փորձ են ձեռք բերում։

Ըստ թեմայի

Առաջինը Հայաստանում. «ապագայի ինտերնետի» թեստային կենտրոն կբացվի Երևանում
ՏՏ ոլորտի հայ գործարարները դասընթացներ կանցնեն Սիլիկոնյան հովտում. նախարար
«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն». Forbes–ի հոդվածը
թեգերը:
Տրանսպորտ, ավտոմեքենա, գազ, Ստարտափ, Սարք, հայ, գիտնական

Գլխավոր թեմաներ