23:35 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում են արդարադատության նախարարը, ՄԻՊ–ը, պատգամավորներ, իրավաբան–գիտնականներ, ՀԿ–ների ներկայացուցիչներ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Հայտնի են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամկետները. ԿԸՀ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են.

  • ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,
  • ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
  • ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,
  • ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը,
  • ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը,
  • ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը,
  • ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը,
  • իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը,
  • իրավաբան-գիտնական Արթուր Ղամբարյանը,
  • իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանը,
  • իրավաբան-գիտնական Արսեն Թավադյանը,
  • իրավաբան-գիտնական Լևոն Գևորգյանը,
  • իրավաբան-գիտնական Տիգրան Մարկոսյանը,
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը
  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

Ըստ թեմայի

Հայտնի է հանրաքվեի օրը. ՀՀ նախագահը ստորագրեց աղմկահարույց նախագիծը
Բադասյանը հանրաքվեի թեմայով խոսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
Ինչի համար է հանրաքվեն, և որն է Վահե Գրիգորյանի խաղաքարտը. փաստաբանը բացել է փակագծերը
թեգերը:
հանրաքվե, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Սահմանադրական դատարան, սահմանադրություն

Գլխավոր թեմաներ