08:19 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
769 0 0

Անցած տարվա ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք պետք է եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։

Օրինակ 1

Ֆիզիկական անձը 2019 թվականի հոկտեմբերին օտարել է 2018 թվականի դեկտեմբերին ձեռք բերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 4.000.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4.000.000-ի 1%-ը 40.000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը 37.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 40.000 դրամ:

Օրինակ 2

Դիտարկենք այլ տարբերակ: Ֆիզիկական անձը 2019 թվականի հուլիսին օտարել է 2018 թվականի սեպտեմբերին ձեռք բերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 2.500.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2.500.000-ի 1%-ը 25.000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը` 25.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտային հարկը կկազմի 25.500 դրամ:

Նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան

Օրինակ 3

Ֆիզիկական անձը 2019 թվականի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարել է ավտոմեքենա: Տվյալ դեպքում ավտոմեքենայի պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 33,000 դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում է նաև 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 29-ը օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ և ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչև 29.06.2019թ. գործող խմբագրությամբ):

Օրինակ 4

Ֆիզիկական անձը 2019 թվականի հունվարին և փետրվարին ձեռք բերված երկու ավտոմեքենան օտարել է մարտին և ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված ավտոմեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտային հարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Ինչպես վճարել եկամտային հարկը

2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը: Քաղաքացին պետք է հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ հետևյալ հղումով:

Հայտնի է` արդեն քանի վարորդ է 2 տարով զրկվել վարելու իրավունքից. տեսանյութ

Քաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։

Ըստ թեմայի

«Հիմա մի քիչ զգույշ ենք քշում». ՀՀ քաղաքացիները՝ բալային համակարգի մասին. տեսանյութ
Ինչ է տվել Վրաստանին բալային համակարգը. հարևանները խոստանում են տրամադրել իրենց փորձը
Բալային համակարգը նորից է վերանայվում. «Իմ քայլն» առաջարկում է մեղմացնել կետերից մեկը
ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ. Փաշինյանը` բալային նոր համակարգի մասին
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), վարորդ, ավտոմեքենա, Հայաստան

Գլխավոր թեմաներ