22:57 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՀՀ տնտեսությունը սահմանադրական հանրաքվեից ու դրան նախորդած քարոզչական գործընթացներից չի տուժի։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր Աժ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ՀՀ քաղաքացիների` ապագայի նկատմամբ վստահությունն է։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ էլ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա։ Եվ ես համոզված եմ, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա տնտեսական ակտիվության վրա, այլև կունենա ակտիվացնող ազդեցություն»,– ասաց Փաշինյանը։

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Բացի այդ, ապրիլի 5-ին նախանշված հանրաքվեն, Փաշինյանի դիտարկմամբ, առիթ կդառնա, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ժամանեն Հայաստան։

«Այնպես որ, մենք ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ»,– կատակեց Փաշինյանը։

Պատգամավորներից ոմանք նկատեցին` նման տուրիզմ արդեն կա։

«Ափսոս, ինձ թվում էր` մենք ենք ստեղծում, բայց ոչինչ,– ասաց Փաշինյանը` արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին կոչ անելով էժան ավիատոմսեր գնել ու գալ Հայաստան,– Իսկ ովքեր քաղաքացի չեն, կարող են գալ ու ականատես լինել Հայաստանի ընտրական պրոցեսներին»։

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

Հիշեցնենք` Հ Հ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

Ըստ թեմայի

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ
Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են
«Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան
«Նախկին բաստիոնների անկումը բուռն է լինում». Թորոսյանը հայտարարեց՝ ով է գործում իր դեմ
թեգերը:
Հրայր Թովմասյան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Սփյուռք, զբոսաշրջություն, հանրաքվե, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ