06:26 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
220 0 0

Արցախում մահացած երկու զինծառայողներն էլ մահացու վնասվածք են ստացել գլխի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ի մամուլի ծառայությունը։

Մանվելյանը մահացել է երեկ՝ ժամը 11:30-ի սահմանում։ Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

ՔԿ-ից հայտնում են նաև, որ 2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

ՔԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործերը հարուցվել են ՔՕ 101 հոդվածի 1-ին մասով, այն է` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող

Ըստ թեմայի

Զինծառայողներից մեկը կրակել է ինքն իրեն․ նախարարը՝ Արցախում տեղի ունեցած դեպքի մասին
Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը
Հանկարծամահ եղած զինծառայողին հայտնաբերել են անգիտակից վիճակում. հարուցվել է քրեական գործ
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ
թեգերը:
Արցախ, զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ