06:53 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
122 0 0

ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է լուրն այն մասին, թե իմքայլական գործիչները փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմից։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դերը գերագնահատված է քաղաքական դաշտում։ Նա ԼՀԿ–ի թեմային անդրադարձավ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Փաստ» թերթն այսօրվա իր համարում գրել էր, որ իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ և փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։

«Չենք պատրաստվում դառնալ հակահերոս». Մարուքյանի կոչը` քաղաքական ուժերին

«Գերագնահատում են «Լուսավոր Հայաստանի» դերը քաղաքական դաշտում։ Ուղղակի գերագնահատում են այդ մարդիկ։ Անկեղծ եմ ասում։ Մտեք, նայեք նրանց մասին արձագանքները։ Անընդհատ ասում են` ֆեյքեր, ֆեյքեր։ Իրենց գործը թողած` զբաղվում են ֆեյք փնտրելով, բայց լռում են մարդկանց արձագանքի հարցում։ Ունենալով բազմաթիվ լավ պատգամավորներ` կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանն այդ լուսավոր կուսակցությունը տանում է դեպի անդունդ»,– ասաց Սիմոնյանը։

Նախկին նախարարը չի մասնակցելու «Այո»–ի կամ «Ոչ»–ի քարոզչությանը. ինչո՞ւ

Թերթը գրել էր նաև, որ իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը. այդ ամենի նպատակը ներքին խժդժություններ ձևավորելն ու կուսակցությունը հնարավորինս թուլացնելն է:

«Ալեն Սիմոնյանը խնդրում էր չքննադատել Վանեցյանին». Գորգիսյանը մի դեպք է հիշել

Ըստ թեմայի

«Ձևական պայքարում մենք անելիք չունենք». 2 ընդդիմադիր կին պատգամավոր հրաժարվում են աշխատել
Առանց դրական հարցի, բայց կատակներով․ Փաշինյանի ասուլիսի զավեշտալի դրվագները
«Դուրս գանք փողոց, կմտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք». Մարուքյանը խայթեց Ռուբինյանին
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ