05:44 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (943)
491 0 0

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանել է օգտատիրոջ գրառումը և շնորհակալություն հայտնել ուշադրության համար։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա հետ Գերմանիա մեկնած պատվիրակության անդամների հյուրանոցային ծախսերի վերաբերյալ տեղեկությունները սուտ են։

Հեղափոխությանն ասում եմ «այո». Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը: Շնորհակալություն ուշադրության համար»,– Facebook-ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել աշխատանքային այցով։ Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Փետրվարի 14-ին վարչապետը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

Նշենք, որ Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (943)

Ըստ թեմայի

«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում
Փաշինյանի լիրիկան ու օգտատերերի արձագանքը. «Վանեցյանին չթողնուք Լեննագանից սկսե շրջելը»
Փաշինյանը գիտի` սա էժան PR կհամարեն. վարչապետը հուզիչ տեսանյութ է հրապարակել
թեգերը:
Էդուարդ Աղաջանյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ