07:03 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
212 0 0

ԱԻՆ–ի պահեստազորային սերժանտ Սերգեյ Ծատուրովի հետ կապված պատմությունը կարող էր ավարտվել դեռ անցած տարի, եթե չլիներ մի հանգամանք։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ պահեստազորային սերժանտ Սերգեյ Ծատուրովը մտադիր է հայց ներկայացնել ԱԻՆ փրկարարական ծառայության նախկին պետ Արտակ Նահապետյանի դեմ։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին։

Ծատուրովը կարծում է, որ աշխատանքից զրկվել է «Նահապետյանի ոչ արդար որոշման պատճառով»։ Ավելին, եթե չլինեին ԱԻՆ փրկարարական ծառայության նախկին պետի գործողությունները, նա «ստիպված չէր լինի պատասխան տալ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջ, իսկ հիմա պահանջել է վերականգնել իրեն այնտեղ, որտեղ աշխատել է երկար տարիներ»։ Սակայն ամեն ինչի մասին` հերթով։

Ծատուրովի պատմությունը

2010 թվականին Ծատուրովը ծառայության է անցել ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատում: Նա ապրում է Սևանում և 7 տարի աշխատանքի էր գնում Հրազդան։ Օրենքի համաձայն` բնակության վայրում չաշխատելու դեպքում ճանապարհածախսը փոխհատուցվում է։ Սակայն Ծատուրովը պնդում է, որ այդ ընթացքում ոչ մի լումա չի ստացել։

Երբ ֆինանսական վիճակն ավելի է բարդացել, Ծատուրովը դիմում է գրել և խնդրել տեղափոխել իրեն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատ: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է աշխատանքից ազատման հետ կապված պատմությունը, որն իր վերջնակետին է հասել 2019 թվականին։

«Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ ես անձնական բնույթի կոնֆլիկտ ունեցա ԱԻՆ–ի Սևանի վարչության պաշտոնյաներից մեկի հետ», – պատմեց Ծատուրովը։

Ստեղծված իրավիճակի պատճառով Ծատուրովը վերադարձել է նախկին աշխատավայր` Հրազդան։ Սակայն հիվանդացել է և 4 հերթապահություն անընդմեջ աշխատանքի դուրս չի եկել։ Տեղեկանք ներկայացնել չի կարողացել, սակայն պնդում է, որ նախազգուշացրել էր ղեկավարությանը իր վիճակի մասին։ 12 օր հետո նա աշխատանքի է դուրս եկել։ Սակայն ծառայողական հանձնաժողով էր ստեղծվել, որը որոշել էր օրինական հրամանը չկատարելու համար նրան ազատել աշխատանքից։ Իսկ իրականում, ինչպես կարծում է ինքը` Ծատուրովը, պատճառը ԱԻՆ–ի Սևանի վարչությունում իր ունեցած կոնֆլիկտն էր։

«Չգիտեմ՝ ունեմ դրա իրավունքը, թե ոչ…». Ցոլակյանը մեքենա է նվիրել հոգնածության պատճառով վթարի ենթարկված 2 աշխատակցի

Պաշտոնում վերականգնվելու` մի քանի ամիս տևած պայքարից հետո Ծատուրովին ընդունում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Լսելով աշխատանքից հեռացված աշխատակցի փաստարկները, նախարարը կարգադրում է վերականգնել նրան պաշտոնում և կրկին աշխատանքի վերցնել, սակայն...

Սակայն Ծատուրովը դժգո՞հ է

Ծատուրովին իսկապես աշխատանք առաջարկեցին, սակայն արդեն ոչ թե ԱԻՆ–ի Հրազդանի, այլ Աբովյանի վարչությունում։

«Սևանից Աբովյան 70 կմ է։ Ես ի վիճակի չեմ ամեն օր նման հեռավորություն հաղթահարել։ Այդ մասին իմանալով հանդերձ, նրանք ինձ միայն այնտեղ են աշխատանք առաջարկում», – ասաց Ծատուրովը։

Հինգ տարում 15 մեդալ. աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանն ուզում է փրկարար դառնալ. տեսանյութ

Այժմ ԱԻՆ նախկին աշխատակիցը մտադիր է իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը բողոքարկել և կրկին դիմել նախարարին, սակայն նրան թույլ չեն տալիս մտնել Ցոլակյանի մոտ։ Ծատուրովի խոսքով` հանդիպումը մերժելը բացատրվում է նրանով, որ նախարարի մոտ երկու անգամ նույն հարցով մտնել չի կարելի։

Ծատուրովը համոզված է, որ հարցը կարող է լուծում ստանալ միայն դատարանի միջոցով։ Նա ուզում է հայց ներկայացնել Նահապետյանի դեմ, քանի որ կարծում է, որ եթե ԱԻՆ փրկարարական ծառայության նախկին պետի ստորագրությունը չլիներ իր հեռացման դիմումի տակ, նա այսօր այսքան խնդիրների առաջ չէր կանգնի։

«Եթե ես հաղթեմ դատը, կկարողանամ վերադառնալ ծառայության նախկին վայրում, վերադարձնել ինձ չվճարված փողերը և վերականգնել արդարությունը»,–ասաց Ծատուրովը։

Իսկ ի՞նչ են ասում ԱԻՆ–ում

Ծատուրովի գործով պաշտոնական պատասխան ստանալու համար մենք դիմեցինք ՀՀ ԱԻՆ։ Մեզ հայտնեցին, որ Ծատուրովը երկու անգամ նկատողություն է ստացել։

Առաջին անգամ նրան կարգապահական պատասխանատվության են ենթարկել ապրիլի 5-ին` իր գործառնական, մասնագիտական պարտականություններին և հմտություններին չտիրապետելու և անմիջական ղեկավարի օրինական հրամաններն ու կարգադրությունները չկատարելու, փրկարարական ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու, փրկարարի բարի համբավը արատավորելու համար։

Սակայն աշխատանքից նրան 2019 թվականին ազատել են անհարգելի բացակայությունների և ծառայողական պարտականությունները չկատարելու համար:

Սակայն 2019 թվականի նոյեմբերի 1-ին, նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպումից հետո, որոշվել էր նրան վերականգնել պաշտոնում: ԱԻ նախարարը հաշվի էր առել Ծատուրովի ծանր սոցիալական վիճակը և շուրջ 9 տարվա ծառայությունը։

Արդյունքում նրան առաջարկվել է աշխատանքի անցնել Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատում:

Բարձրացրել են աշխատավարձը, բնակարանային հարցերն էլ կլուծեն. Ցոլակյանն ամփոփում է տարին

Ըստ թեմայի

ԱԻՆ-ի շարքային կազմի աշխատավարձը շատ ցածր է. ինչ է պատրաստվում անել Ցոլակյանը
Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով
ԱԻՆ–ում փոփոխություննե՞ր կլինեն. Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել
թեգերը:
Դատարան, Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ