06:54 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (162)
81 0 0

2019թ–ին գնված ավտոմեքենաներից մի քանի հարյուրը Հայաստանի ճանապարհին են։ Դրանց տերերն արդեն ստիպված են լինելու թանկ մաքսատուրքեր վճարել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. 2019թ.–ին արտերկրից գնված էժան ավտոմեքենաների մուտքը Հայաստան դեռ շարունակվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

Նրա ներկայացրած տվյալներով` հունվարին մաքսազերծելու համար ներկայացված նախնական հայտարարագրերով գրանցվել էր շուրջ 4500 ավտոմեքենա, բայց մինչև հունվարի 31–ը ներառյալ Հայաստան է հասել ու արտոնյալ մաքսատուրքերով մաքսազերծվել միայն 3800–ը։ Մյուսներն ինչ–ինչ պատճառներով ուշացումով են տեղ հասել, ինչի հետևանքով դրանց տերերը ստիպված են եղել մաքսազերծումն իրականացնել արդեն բարձրացված գներով։

2019 թ–ին ավտոմեքենա վաճառած ֆիզիկական անձանց համար ժամկետ է սահմանվել. տեսանյութ

«Փետրվարի 13-ի դրությամբ ամսվա ընթացքում 80-85 ավտոմեքենա է մաքսազերծվել` արդեն իսկ նոր դրույքաչափերով։ Որոշ քանակի մեքենաներ կան, որոնք արդեն Հայաստանում են, բայց դեռ չեն մաքսազերծվել։ Մենք տեղեկություններ ունենք, որ նաև ճանապարհին գտնվող ավտոմեքենաներ կան, որոնք Հայաստան պետք է գային, բայց ինչ–ինչ պատճառներով դեռ չեն հասել»,– ասաց Ներսիսյանը։

Նրա խոսքով` մաքսային նոր վճարների չափերը ավտոներկրողների դժգոհությունն են հարուցում։ Նրանք նաև կարծում են, թե ՀՀ կառավարությունը կարող է իր մեկ որոշմամբ շտկել իրավիճակը։ Մինչդեռ ՊԵԿ պաշտոնյան հիշեցնում է` 2020թ.–ի հունվարի 1-ից ավարտվել է Հայաստանին ԵԱՏՄ սահմաններում հատկացված արտոնյալ ժամանակը։

«Որպեսզի նման հնարավորություն մեզ ընձեռվի, այդ որոշումը պետք է կայացնեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կառավարությունները»,– ասաց նա։

Նոր մաքսատուրքերի պայմաններում, ըստ Ներսիսյանի, հին ավտոմեքենաներ ներկրելն այլևս ձեռնտու չէ։ Հետևաբար ավտոմեքենաների վերավաճառքում որոշակի փորձ ձեռք բերած ՀՀ քաղաքացիներն այժմ փորձում են հարմարվել արդեն նոր պայմաններին։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով` 7 և ավելի տարվա հնության և 2 000 խ/սմ աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծումը կարժենա 15-16 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (162)

Ըստ թեմայի

Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա
Ինչ է փոխվելու ավտոներկրողների կյանքում հունվարից. մանրամասներ` ՊԵԿ նախագահից
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ավտոներկրողներ, ավտոներկրող, Հայաստան

Գլխավոր թեմաներ