12:50 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
152 0 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված խնդիրների լուծումը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված` տեղի է ունեցել խորհրդակցություն։ Մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Секретарь Совета безопасности Армен Григорян (в фокусе) на совещании в связи  с гибелью военнослужащих (17 февраля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

Զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Պատասխանատու պաշտոնյաները զեկուցել են այդ դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ են տրվել:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ բանակում գրանցվող ողբերգական դեպքերի մեծ մասը քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի հետևանք է։

Հիշեցնենք, որ 2020թ.–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ պաշտոնական վարկածի` եղել են նաև ինքնասպանություններ։

Ի՞նչ են մտածում քաղաքացիները զինծառայողների մահվան դեպքերի մասին. հարցախույզ Երևանում

Ըստ թեմայի

«Ձյան շերտը բացվեց, մենք ձորը սահեցինք». զինվորը պատմում է ողբերգական դեպքի մասին
Զինվորների մահվան դեպքերի առթիվ կազմվել են քննչական խմբեր և գործուղվել կայազորային բաժին
Ինչպե՞ս կանխել ինքնասպանությունները զինված ուժերում. փորձագետի կարծիք
թեգերը:
խորհրդակցություն, Նիկոլ Փաշինյան, Մահ, ինքնասպանություն, Զինված ուժեր, Զինվոր, Սպա, Բանակ

Գլխավոր թեմաներ