06:20 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն արդյունավետ աշխատանք ու հաջողություններ է մաղթում նոր ղեկավարին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Նա իր որոշման մասին գրել է Faecbook սոցիալական ցանցի իր էջում։

«Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին: Լիահույս եմ, որ նոր ղեկավարը, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը․ Աջափնյակը շարունակելու է զարգանալ, և ես, իմ հնարավորությունների սահմաններում, շարունակելու եմ աջակցել և նպաստել այդ գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնություն»,– գրել է նա։

Բաբայանը գործընկերներն ու աջափնյակցիներին շնորհակալություն է հայտնել միասնական և նվիրված աշխատանքի, իրեն աջակցելու և վստահելու համար:

Գևորգ Բաբայանը ծնվել է 1990թ. հունվարի 7-ին Երևանում։ 1996-2006թթ. ուսանել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցում։
2008-2010 թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում։ 2010-2014թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետում ու ստացել բակալավրի աստիճան։ 2014-2016թթ. սովորել է Ուրալի դաշնային համալսարանի (Уральский Федеральный Университет-УрФУ) ռադիոէլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ ստանալով մագիստրոսի կրթական աստիճան։

2012-2014թթ. աշխատել է «AG print» տպագրատանը՝ որպես տպագրիչի օգնական, տպագրիչ։ 2014-2015թթ. աշխատել է «Цельсий» տպարանում (ՌԴ)՝ որպես տեխնոլոգ, ապա՝ արտադրության պետ։ 2015-2016 թթ. աշխատել է «НВН» տպագրատանը (ՌԴ)՝ որպես նախատպագրական բաժնի պետ։ 2015թ. փետրվարից մինչև 2016թ.-ի սեպտեմբերն աշխատել է Ուրալի դաշնային համալսարանում (УрФУ)՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 2016-2018թթ. աշխատել է «Լիմուշ» տպագրատանը՝ որպես դիզայներ, օպերատոր։

Ոստիկանության նախկին պաշտոնյան 46 միլիոն դրամից ավելի գումար է «ստացել». տեսանյութ

2016թ.-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին։

Ծառայողական կրքեր ԱԻՆ–ում. ինչո՞ւ է սերժանտ Ծատուրովը որոշել դատարան դիմել

Ըստ թեմայի

«Շոկի մեջ եմ». Փաշինյանը մեղադրում է Թովմասյանին պաշտոնը պահելու փորձի համար
Դավիթ Անանյանի խորհրդականը նոր պաշտոն ստացավ. աշխատավայրը` Վերին Լարս
Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները նախորդներից վտանգավոր են. Փաշինյան
Փաշինյանը փոխնախարարի է ազատել պաշտոնից
թեգերը:
Հրաժարական, Հայաստան

Գլխավոր թեմաներ