06:09 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ստանձնելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին նման վստահության համար։

«Նավակ ճոճողը» փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել

Թելման Թադևոսյանը ծնվել է 1986 թ.–ին Երևանում։ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարել մինչև այս տարվա հունվարի 31–ը։

Հիշեցնենք` երեկ` փետրվարի 17–ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին։

Բանակում պաշտոնանկություննե՞ր կլինեն. Փաշինյանը գրառում է արել

Ըստ թեմայի

Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել
Երևանի վարչական շրջաններում նոր վերելակներ են գործարկվել
թեգերը:
Հայաստան, Հայկ Մարության, Երևան

Գլխավոր թեմաներ