00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

© Sputnik / Asatur YesayantsНачальник Генштаба ВС Армении Артак Давтян перед началом пресс-конференции по итогам года (26 декабря 2019). Еревaн
Начальник Генштаба ВС Армении Артак Давтян перед началом пресс-конференции по итогам года (26 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է այս տարվա ընթացքում հայկական բանակում գրանցված մահվան 13 դեպքերն ու դրանց ծառայողական քննությունների արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հանդիպել է այս տարվա ընթացքում հայկական բանակում գրանցված 13 զոհերի ընտանիքներին, այցելել զորամասեր։

«13 զոհերից 4–ը հիվանդության հետևանքով են եղել, 4-ը` դժբախտ պատահարի։ Ես եղել եմ և՛ թաղմանը, և՛ զորամասերում եմ եղել։ Դրանից չեմ խորշում»,– ասաց նա։

Խոսելով մահվան դեպքերի համար պատասխանատու սպայական անձնակազմի մասին` Դավթյանը նշեց, որ պատասխանատուները կպարզվեն քրեական գործերի ավարտին։ Զուգահեռաբար զորամասերում անցկացվում են նաև ծառայողական քննություններ։

Пресс-конференция начальника генштаба ВС РА Артака Давтяна с депутатами Национального Собрания (18 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արտակ Դավթյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

«Ելնելով ծառայողական քննության արդյունքներից` կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով մենք ունենք և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ սպայական կազմից զորացրումներ։ Նաև ասեմ, որ ունենք խրախուսումներ նրանց նկատմամբ, ովքեր ինքնասպանություններ են կանխել»,– ասաց Դավթյանը։

ԳՇ պետի ներկայացրած վիճակագրության համաձայն` 2019թ–ի հունիսից առ այսօր ՀՀ ԶՈՒ–ում կանխվել է ինքնասպանության 8 դեպք։

Բացասական երևույթներն առկա են ինչպես բանակում, այնպես էլ հասարակության մեջ։ Դավթյանի խոսքով` չի կարող լինել մի բան, որ հանրության մեջ կա, ու դա չլինի բանակում։

«Այսօր այդ հարցով բավականին շատ քննարկումներ եղան, պարզաբանումներ, և բավականին շատ աշխատելու դաշտ, իհարկե, ունենք»,– ասաց ԳՇ պետը։

День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հորդորում ենք զերծ մնալ զգացմունքայնությունից». ՀՀ ԳՇ-ն` 13 մահացած զինծառայողների մասին

Բարձրաստիճան զինվորականը հայտնեց նաև, որ բանակում արտոնյալների ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվում։

«Հաշվառումներ ունենք և՛ օպերատիվ ճանապարհով ստացված, և՛ զորամասում աշխատողներից»,– ասաց նա` չցանկանալով բացահայտել, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։

Ինչպե՞ս կանխել ինքնասպանությունները զինված ուժերում. փորձագետի կարծիք

Նշենք, որ Արտակ Դավթյանն այսօր փակ հանդիպման էր հրավիրվել ԱԺ–ում։ Քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են եղել նաև զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Փակ հանդիպումից հետո Արտակ Դավթյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հիշեցնենք` 2020թ.-ի հունվարի 1-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է մահվան 13 դեպք:

Պաշտոնական տեղեկություններով՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով, գրանցվել են նաև ինքնասպանությունների դեպքեր։

Բանակի գործերին չափից շատ միջամտելը կխանգարի. Սեյրան Օհանյանը` դժբախտ դեպքերի մասին

Լրահոս
0