04:03 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Դեռ պարզ չէ, թե Սևան թափվող գետերի վրա մաքրման կայաններ երբ կտեղադրվեն, որպեսզի ինչ–որ չափով նվազի Սևանի կանաչելը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Սևանն այս տարի էլ կկանաչի, իսկ թե ինչ ծավալով և որ ամիսներին, կախված է եղանակային պայմաններից։ Նման կարծիք հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ աշխատանքներ են արվում, որ Սևանում չլինի այն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին։

«Երկար տարիներ ինչ–որ բան ենք արել Սևանի հետ, ինչի հետևանքով էլ հանգել ենք այս իրավիճակին։ Հիմա չենք կարող միանգամից կանգնեցնել այդ պրոցեսը։ Սևանը կանաչելու պրոցեսը դադարեցնելը հեշտ չի լինելու»,– ասաց մարզպետը։

Նրա խոսքով` Սևանի գլխավոր խնդիրներից մեկն ափամաքրման աշխատանքներն են, որն ինտենսիվորեն իրականացվել են նախորդ տարի, և 98 հա մաքրվել է։ Սակայն դեռ շատ անելիք կա։ Բացի այդ, մեծ աշխատանքներ է պետք տանել գետերի մաքրման կայանների ուղղությամբ։ Մարզպետը վստահեցրեց` աշխատում են այդ ուղղությամբ, սակայն դեռ չկան հստակ ժամկետներ` երբ և որ ընկերությունը կկառուցի այդ մաքրման կայանները։

Մարզպետը հայտնեց, որ 2019–ին Սևանը 158 000 այցելու է ունեցել։

Այստեղ եղել են Մանդելշտամն ու Սարտրը. Սևանի հանգստյան տունը կարող է վերանալ. տեսանյութ

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Նախորդ տարի ամռանը նույնպես կանաչեց։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեռ նախորդ ամռանը հայտնել էր` առաջիկա երկու տարվա ընթացքում Սևանի տարածքում 770 000 հա տարածք կմաքրվի։

Գագիկ Գոզեյանը մոտ 8 ժամում հատել է Սևանն ու իր քայլը նվիրել Ապրիլյանի հերոսներին. տեսանյութ

Ըստ թեմայի

Որտե՞ղ է թաքնվել Սևանի վտանգը. ինչ տեսք ունի լիճը թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Ձկները կփրկեն Սևանը. փորձագետը պարզ, բայց աշխատող տարբերակ է առաջարկում
Սևանի մակարդակը չի կարելի արագ բարձրացնել. նախկին նախարարը` ոլորտի խնդիրների մասին
թեգերը:
Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Սևանա լիճ, Հայաստան

Գլխավոր թեմաներ