11:36 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Ոստիկանության ծառայության փոխարեն` նախարարություն, ոստիկանության զորքերի փոխարեն` ազգային գվարդիա։ Ոստիկանության համակարգի բարեփոխումները Հայաստանում բուռն քննարկումների թեմա են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ոստիկանության համակարգը բարեփոխվում է դեռ 1990-ական թվականներից, բայց այդ բարեփոխումների անվան տակ միշտ փորձել է լուծել իր խնդիրները ։ Այսօր Ոստիկանության բարեփոխումներին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` հիշեցնելով, որ 1980-90–ական թվականներին եղել է Խորհրդային ու անկախ Հայաստանի Ներքի գործերի փոխնախարար։

«Այսօրվա բարեփոխումները պետք է դառնան իրական բարեփոխումներ, որովհետև եթե բարեփոխումները իրականացվեն միայն իշխանության պատկերացրած տեսանկյունից, դրանք դժվար թե ամբողջական բնույթ կրեն»,– ասաց Քոչարյանը։

Նրա համոզմամբ` հանրային քննարկումների արդյունքում պետք է ստեղծվի այնպիսի իրավապահ համակարգ, որ հասարակությունը որևէ կասկած չունենա այդ համակարգի իրականացրած գործողությունների նկատմամբ։

Նշենք, որ արդարադատության նախարարությունում մշակված ու հանրային քննարկման դրված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության համաձայն` նախատեսվում է Ոստիկանությանը տալ նախարարության կարգավիճակ։

Ինչպես քննարկման ժամանակ նշեց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, այդ կառուցվածքային փոփոխությունը հենց արմատական փոփոխությունների կարևորագույն երաշխիքներից մեկն է։

«Քաղաքացիական ու քաղաքական պատասխանատվությամբ, հակակշիռների և բալանսավորման մեխանիզմներով, քաղաքացիական ու պառլամենտական վերահսկողության ենթարկվող նախարարությունն անհրաժեշտություն է»,– ասաց Գրիգորյանը։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

Ռազմավարությամբ առաջարկվում է նաև ոստիկանության զորքերի ապառազմականացում, ընդ որում` ոչ միայն «զորքերը» «ազգային գվարդիա» վերանվանելով, այլև դրա գործառնական նշանակությունը փոխելով։

Ազգային գվարդիան, ըստ ռազմավարության, կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը։ Այն կարող է ներգրավվել նաև հակաահաբեկչական գործողություններում, ռազմական և արտակարգ դրության ժամանակ իրավական ռեժիմն ապահովելու, տարերային աղետների կամ տեխնածին վթարների, որոնողական-փրկարարական աշխատանքների, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելու աշխատանքներում։

«Ուժի կիրառման պրակտիկան մեզ հիմք է տալիս ասելու, որ այստեղ մեծ խնդիր ունենք ու պետք է լուծենք»,– հարցին անդրադառնալով` ասաց փոխնախարարը։

Բացի այդ, առաջարկվում է վերականգնել ոստիկանությունից տարիներ առաջ առանձնացված նախաքննություն իրականացնելու գործառույթը։

Ռազմավարության հեղինակները հիշեցնում են, որ այդ լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվել էր նոր ստեղծված Քննչական կոմիտեին։ Այս պահին Հայաստանում նախաքննություն իրականացնելու իրավունք ունեն նաև Պետական եկամուտների կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունն ու Հատուկ քննչական ծառայությունը։ Մինչդեռ, ըստ հեղինակների, ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնացել քրեական գործերի քննության գործառույթից, ինչը պետության ռեսուրսների անարդյունավետ կիրառում է ենթադրում։

Ի դեպ, առայժմ հաշվարկված չէ, թե ինչ կարժենա Ոստիկանության համակարգի բարեփոխումը պետությանը։ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի խոսքով` հաշվարկելուց առաջ համակարգի բոլոր ստորաբաժանումներում նախ պետք է աուդիտ իրականացվի։

«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին

Ըստ թեմայի

Փաշինյանը մարտահրավե՞ր է նետում Վենետիկի հանձնաժողովին. փորձագետները բացում են փակագծերը
Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով
«ԴԱՀԿ շենքը» մնացել է անպաշտպան. ո՞վ է ապահովելու փողերի ու զենքերի անվտանգությունը
թեգերը:
Ոստիկանություն, Անդրանիկ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ