00:39 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը բացատրում է` ինչով է պայմանավորված Թուրքիայի երկրաշարժերի շարքը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արդեն երկու օր է` Թուրքիան ցնցվում է. վերջին քսանչորս ժամում արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվել։ Հետաքրքիր է ցնցումների աշխարհագրությունը։

Առաջին երկու երկրաշարժերը տեղի են ունեցել կիրակի Թուրքիայի արևելքում` Իրանի հետ սահմանին, ինչի հետևանքով մահացել է 9 մարդ, ևս 75-ը վիրավոր են։ Ի դեպ, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։ Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 24-ի գիշերը արևմուտքում` Իզմիրից ոչ հեռու։ 4.6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել նաև Իրանում` Քերման քաղաքի մոտակայքում։

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը երկրաշարժերի շարքը բացատրում է սեյսմոակտիվ գոտուն բնորոշ երևույթներով։ Թուրքիայի արևելքը և Իրանի հյուսիս–արևմուտքն այդ գոտում են։

«Հայտնի է, որ այնտեղ է գտնվում Հյուսիս–Թավրիզյան խզվածքը։ Կա օջախային գոտի, և այն գործում է։ Դրանով էլ պայմանավորված են երկրաշարժերը։ Պատմականորեն այստեղ միշտ ակտիվ գոտիներ են եղել»,–ասաց Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները

Փորձագետը բացատրեց, որ Թուրքիայի ցնցումների դեպքում տեղի է ունեցել խզվածքի սեգմենտացիա` հատվածավորում։ Երբ խզվածքը հատվածների է բաժանվում, դրանցից յուրաքանչյուրը կարող է ակտիվանալ մյուսից անկախ։ Տվյալ դեպքում գործել են համապատասխանաբար արևելյան և արևմտյան հատվածները։ Մարգարյանի խոսքով` Հայաստանի տարածքում նման ուժգնության ցնցումների նախադրյալներ չկան, թեև երկիրը մոտ է գտնվում այդ խզվածքին։

«Անոմալ դաշտը նորմայի սահմաններում է։ Զգալի փոփոխություններ չունենք։ Հարևան Թուրքիայում այժմ հետցնցումային ակտիվություն է նկատվում, մենք ուշիուշով հետևում ենք իրավիճակին»,– ասաց Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Թուրքիայի արևելքում երկրաշարժի օջախը Երևանից հեռու է 200 կմ, Գյումրիից` ավելի քան 300 կմ։ Սեյսմոլոգը հիմա անհանգստության պատճառ չի տեսնում։

Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է «Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին»

Ըստ թեմայի

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա
Քայլեք Երևանով. մասնագետը վստահ է` Հայաստանն այսօր էլ պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին
Խաղաղություն «ժանտախտի ժամանակ», կամ ղազախ փրկարարի հուշերը Սպիտակի երկրաշարժից և հայերից
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ