23:34 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
273 0 0

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությության հայտարարությունը որակել է որպես «ներքին սպառման հեքիաթ»։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հրապարակել է, իբր փետրվարի 24-ի առավոտյան, հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել է զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu): Այս մասին գրում է razm.info–ն։

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը մարտական կորուստ ունի
© Photo :
Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն

Ըստ ՊՍԾ-ի՝ դեպքը տեղի եղել Տավուշի մարզի Կոթի գյուղի և նույն ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Ղուշչու Այրում գյուղերի հատվածում:

Էսկալացիան խանգարում է բանակցային գործընթացին. Մնացականյանը` սահմանի լարվածության մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել է որպես «ներքին սպառման հեքիաթ»:

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները երեկ կրակ էին բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ կրակից վիրավորվել է հայ զինծառայող, բայց վնասվածքը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենց համայնքում տուժածներ չկան։ Համայնքի ղեկավարն ասել էր, որ ադրբեջանցիները սկսել են կրակել երեկվանից, դա շարունակվել է ամբողջ գիշեր։ Առավոտյան վերսկսել են կրակել մոտավորապես 07։30–ին։ Կրակոցները տևել են 20-25 րոպե։ 

Մելիքյանի տեղեկացմամբ`բնակչության շրջանում տուժածներ չկան, իսկ նյութական վնասի չափը դեռ չի ճշտվել։

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները գիշերը շարունակել են կրակել Տավուշի ուղղությամբ
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում բնակավայրերին ուղղված կրակոցների թիվը նվազել է. մարզպետարանը լուծում է գտել
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Զոհ, Վիրավոր, կրակոց, Տավուշ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ