00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը

© Sputnik / Andranik GhazaryanЗдание цирка
Здание цирка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի հավանական վարակակիր մի քանի կենդանի մոսկովյան կրկեսի հետ Հայաստան չեն բերվել, սակայն ելույթի ծրագրին դա չի խանգարել։

Երևան, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսը ենթադրաբար կբացվի մինչև 2020 թ.–ի նոյեմբերը: Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր` փետրվարի 24–ին: Այս մասին ասաց Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը։

© Sputnik / Aram NersesyanԿրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը - Sputnik Արմենիա
Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը

Երևանի կրկեսի շինարարությունը սկսվել է 2011 թ–ի մարտին, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանը և «Տաշիր» ընկերությունների խումբը համապատասխան համաձայնագիր ստորագրեցին։ Ի սկզբանե ծրագրվում էր պարզապես վերանորոգել հին շենքը, բայց այնուհետև «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նորը կառուցել։ 2012 թ.–ին կրկեսի հին շենքը քանդեցին։

«Ես կրկեսի մասին գիրք եմ գրել և հրատարակել։ Շատ ավելի հեշտ էր հրապարակել այդ գիրքը, քան պատասխանել հարցին, թե երբ է Հայաստանում կրկեսը բացվելու»,–ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ շինարարական աշխատանքները կատարվում են առանց պետական ֆինանսավորման, և նրանք, ովքեր կրկեսի կառուցումն իրենց վրա են վերցրել, արժանի են հատուկ երախտագիտության։ Ներկայում շինարարները զբաղված են կրկեսի առաջին և երկրորդ հարկերի աշխատանքներով։ Երևանյան կրկեսը ենթադրաբար կբացվի մինչև 2020 թ.–ի նոյեմբերը։

© Sputnik / Aram NersesyanԿրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը - Sputnik Արմենիա
Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը

Նշենք, որ նոր շենքը բաղկացած է 8 հարկից` 6 վերգետնյա և 2 ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճը հաշվարկված է 2300 նստատեղի համար։ Առաջին հարկի բարձրությունը կազմում է 4.5 մետր, 2-5-րդ հարկերինը` 3.3 մետր, իսկ վերջինը` 4.1 մետր։ Ներքևի հարկերում հատուկ տարածքներ են առանձնացված արագ սննդի կետերի, կինոթատրոնի և զվարճանքների կենտրոնի համար։ Շենքը սեփական ավտոկայանատեղի ունի։ Շրջակա տարածքը ևս բարեկարգված և կանաչապատված է։

Մինչ կրկեսը կբացվի

Մնջախաղի մեծ արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակի նախօրեին Հայաստանում է գտնվում մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսը։ 25 արտիստից բաղկացած թատերախումբը Հայաստանում կհյուրընկալվի մինչև հունիսի 1-ը։

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը նշեց, որ կրկեսը հյուրախաղեր է ունենալու նաև Երևանից դուրս։

© Sputnik / Aram NersesyanՄոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը - Sputnik Արմենիա
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը

«Մենք ծրագրում ենք ելույթ ունենալ նաև Հայաստանի մյուս քաղաքներում և մեկնել Ղարաբաղ»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` ծրագիրը ներառում է բոլոր կրկեսային ժանրերը, այնպիսի բարդագույն խմբակային համարներ, ինչպիսիք երևանյան հանդիսատեսը դեռ չի տեսել` ամերիկյան անիվից մինչև օդային հնարքներ։

Այս ընթացքում կորոնավիրուսն իր շտկումներն է մտցրել նաև կրկեսային ծրագրում։ Ինչպես նշեց Մինասյանը, Ռուսաստանում և Վրաստանում հայտարարված մեկուկես ամիս կարանտինի պատճառով իրենք համարներին մասնակցող մի քանի կենդանի չեն բերել իրենց հետ։

© Sputnik / Aram NersesyanԿրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը և մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը` Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը - Sputnik Արմենիա
Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը և մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը` Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ

«Այդ կենդանիները կարող են հիվանդ չլինել, բայց վարակակիր լինել։ Այդ պատճառով մենք նրանց չենք բերել՝ փոխարինելով այդ կենդանիների մասնակցությամբ համարները և փոփոխելով ծրագիրը»,–ասաց Մինասյանը։

Երևանյան հանդիսատեսը կրկեսային շոուն կկարողանա տեսնել յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի 18։00–ին։ Ծրագիրը հաշվարկված է 2 ժամվա համար` անտրակտով։

Уличный актер - клоун. Кельн, Германия - Sputnik Արմենիա
Ուկրաինական ջրային կրկեսը Երևանում շոու ծրագիր կներկայացնի

Ենգիբարովին մոռացե՞լ են

Ցավոք, Լեոնիդ Ենգիբարյանի 85-ամյակը կանցնի ճիշտ այնպես, ինչպես 80-ամյակը` առանց հատուկ շքեղության։ Ինչպես նշեց Պետրոսյանը, ինքն այդ հարցով հանդիպել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի հետ։

«Խզմալյանն ինքն էր ինձ հրավիրել։ Մենք զրուցեցինք, և նա խոստացավ, որ տեսչությունը համապատասխան աջակցություն կցուցաբերի։ Առայժմ լրացուցիչ տեղեկություն չկա»,–ասաց Պետրոսյանը` ավելացնելով, որ իրեն արդեն հրավիրել են Ռուսաստանի մի շարք քաղաքներ` մնջախաղի վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու։

Շուտով կլուծվի նաև Ենգիբարյանի հուշարձանին հատկացվելիք տարածքի ընտրության հարցը։ Նախնական տվյալներով` այն կկանգնեցվի կրկեսի կողքի զբոսայգում։

Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա

Լրահոս
0