05:16 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5410

Ռուսաստանում 18 մարդու մահվան համար դատապարտված վարորդին նորից դատում են, այս անգամ` Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական առաջին նիստն այսօր չկայացավ, քանի որ նա չէր եկել դատարան։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատական նիստը տեղափոխել և նշանակել մարտի 18-ին։

Судья Мнацакан Мартиросян на заседании суда по делу Грачьи Арутюняна (24 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հրաչյա Հարությունյանի գործով դատական առաջին նիստը

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։ Իսկ 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիմա էլ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։

Ըստ քրեական գործի նյութերի` Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ին կայացրած դատավճռով Հարությունյանը 3 տարով զրկվել էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Այդ դատավճիռը 2017 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել էր նաև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Բայց իրավապահները պարզել են, որ 2019 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան։

Այս ամենը հայտնի է դարձել, երբ այդ ավտոմեքենայի հետ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է կայացվել։

Ըստ թեմայի

Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ
Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս
Սարսափելի վթար Տավուշում. 8 հոգանոց ընտանիքից 3–ը մահացել են, մյուսների վիճակը ծանր է
թեգերը:
Հրաչյա Հարությունյան, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ