09:26 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Ներդրողներն արդեն հողատարածք են ձեռք բերել մեկ ընկերություն հիմնելու համար, իսկ ևս 4 գործարանի բացման համար այժմ քննարկումներ են գնում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզում այս տարի 500 նոր աշխատատեղ կբացվի` տարբեր ներդրումային ծրագրերի շնորհիվ։ Ամփոփելով նախորդ տարի արված աշխատանքները և անդրադառնալով այս տարվա ծրագրերին` լրագրողներին հայտնեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

«Ներդրումներ կարվեն ու նոր աշխատատեղեր կստեղծվեն դեղերի արտադրության, գինեգործության ոլորտներում։ Օրինակ` 20 մլն դոլարի ներդրում կարվի, որպեսզի դեղերի արտադրությամբ զբաղվող ընկերություն բացվի մարզում։ Ներդրողներն արդեն իսկ տարածք են ձեռք բերել, և հուսով ենք` գարնանն աշխատանքները կսկսեն»,–ասաց մարզպետը։

Նրա խոսքով` երկու գործարարներ էլ ցանկանում են մարզում ասֆալտի «գործ բացել», հիմա իրենց գործունեության տեղն են որոշում։ Բացի այդ, երկու` բավականին մեծ հաջողությունների հասած մարդիկ էլ գինու 2 գործարան բացելու ցանկություն են հայտնել, և մարզպետարանը նրանց համապատասխան տարածքների տեղն է ցույց տվել, որտեղ էլ կարելի կլինի գործարանի կառուցումը։

Գևորգյանը հայտնեց, որ մարզպետարանը ներդրողներին աջակցում է հիմնականում հողերի տրամադրման հարցում, քանի որ գաղտնիք չէ` մարզերում հողային խնդիրներ կան։ Մասնավորապես, կան հողեր, որոնց տերերը հայտնի չէ` որտեղ են, ավելին` կան տարածքներ էլ, որոնց սեփականատերերը չեն էլ իմանում, որ հող ունեն։

Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Հայաստանում ներդրումային բում է սպասվում: Օրինակ` դեռ նախորդ տարեսկզբին, տնտեսական հեղափոխության հայեցակարգը կառավարությունում ներկայացնելիս, Փաշինյանն ասել էր, որ ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Ավելին, 2019-ի հոկտեմբերին էլ վարչապետը հայտարարել էր, թե հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է տեսնել արդեն նաև անզեն աչքով։ Ըստ Փաշինյանի, ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում:

Ըստ թեմայի

Գեղարքունիքում ապօրինի օտարումների հետ կապված աղմկահարույց բացահայտումներ կլինեն. մարզպետ
Այս տարի նույնպես կապուտակ Սևանը չի ողջունի մեզ. լիճն այս ամռանն էլ կկանաչի
Վարդենիսի ԲԿ-ն ու հոսպիտալը լուրջ խնդիրներ ունեն. միավորումը կլուծի՞ դրանք
թեգերը:
Դավիթ Գևորգյան (Արագածոտնի մարզպետ), Մարզպետ, Մարզ, աշխատանք, աշխատատեղ, Ներդրում, Արագածոտնի մարզ

Գլխավոր թեմաներ