21:00 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1053)
16010

Կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ և որակ հաղորդելու համար ՀՀ վարչապետը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբներն աննախադեպ են, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված չէ դրա արդյունքներով։ Այս հայտարարությունը Փաշինյանն արեց այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ` հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի, իր բնորոշմամբ, աննախադեպ ծավալներին` Փաշինյանը 2019թ.-ի վիճակագրություն ներկայացրեց։ ՀՔԾ–ն, օրինակ, նրա խոսքով` քրեական գործերով վերականգնել է 4 միլիարդ 331 միլիոն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան ՀՔԾ ողջ ընթացքում ծառայողական գործերով վերականգնված գումարը։ Վարչապետի հավաստմամբ` նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է մյուս իրավապահ մարմիններում. ԱԱԾ–ն 2017–ի համեմատ 2019-ին վերականգնել է 1371 տոկոսով ավելի գումար, քննչական կոմիտեն` 462 տոկոսով ավելի, ոստիկանությունը` 107։

«Այս վիճակագրությունը տպավորիչ է, կասեի` սենսացիոն։ Հեղափոխությունից հետո կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 միլիո դոլարի վնաս։ Եթե ՊԵԿ–ի վերականգնումները հանենք հաշվարկից, մեր թվաբանությունը կիսով չափ կկրճատվի»,–ասաց Փաշինյանը։

ԵՄ-ն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներում առաջընթաց է արձանագրել

Այս թվաբանությունը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետը հարց տվեց` կարող ենք պնդել, որ վերջին 30 տարում կոռուպցիոն արարքներով պետությանը հասցված վանսը վերականգնվել է։ «Միանշանակ ոչ»,–ինքն իր հարցին պատասխանեց Փաշինյանը` հավելելով, որ նաև ընդունել է առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունները, մասնագիտական կադրերի սակավությունը, գործերի տևական լինելը, քննիչների ծանրաբեռնվածության մասին պատճառաբանությունները։

«Դրանց մի մասը օբյեկտիվ են ու արդարացված։ Բայց մյուս կողմից ժամանակն անցնում է, և դա հնարավորություն է տալիս կոռուպցիոներներին փախչել Հայաստանից կամ թաքցնել, քողարկել հանցանշանները։ Կան ավելի աղաղակող բաներ. երբ այս կամ այն կոռուպցիոն սխեման կապված է նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյայի հետ, բայց մեր իրավապահ մարմինները այդ կապերը ապացուցող փաստեր չեն գտնում, ինչը վարկաբեկում է մեր իրավապահ համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես։ Սրա հետևանքով որոշ կոռուպցիոներներ կարողացել են լքել երկիրը, և այդ գործերը մտել են փակուղի»,–նշեց վարչապետը։

Նրա խոսքով` սրա հիմնական պատճառն այն է, որ իրավապահ համակարգի վերևներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք առաջնորդվել են այլ հաշվարկներով ու այլ հանձնարարություններով։

Փաշինյանը շարունակում է դժգոհել. ինչու է ուշանում կոռուպցիայի դեմ պայքարը

«Բայց արդյոք այսօր իրավապահ համակարգը լիովին իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ։ Առանց սեթևեթելու ասենք, որ Հայաստանում երբեք կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ չի կարող շահեկան և օբյեկտիվ համարվել։ Ես ժողովրդից մանդատ եմ ստացել այդ գողացված միլիարդները հետ բերելու համար։ Եվ ակնկալում եմ, որ իրավապահ մարմիններն իրականացնեն ժողովրդի սպասելիքը»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենը չպետք է մեկնաբանվի որպես օրինական ձեռնարկատիրական գործունեության դեմ քայլ։ Վարչապետի խոսքով` օրինական բիզնեսի առաջ միայն մեկ խնդիր կա` վճարել հարկերը, հարստանալ և հարստացնել։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1053)

Ըստ թեմայի

Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները նախորդներից վտանգավոր են. Փաշինյան
Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման մեջ ռիսկեր է գտել
ՊԵԿ աշխատակիցը պիտի այնքան վաստակի, որ կոռուպցիայի մասին չմտածի. Անանյան
թեգերը:
պաշտոնյա, բյուջե, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), կոռուպցիա, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ