05:46 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Ազգային անվտանգության ծառայությունը հանրությանը կոչ է անում ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր վարքից։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները երեք անչափահասներ են եղել։

Ռումբի ահազանգը կեղծ էր. Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցից տարահանումն ավարտվել է

Փետրվարի 22–ին անհայտ անձը զանգահարել էր ոստիկանություն և ասել, որ ռումբ է դրվել «Զվարթնոց» օդանավակայանում։

«Պարզվել է` Երևանի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, գովազդային վահանակի վրայի վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոցում» ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձեռնամուխ են եղել ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը և բացահայտել անչափահասների գործունեության ողջ պատկերը:

Երեք անչափահասները հայտնաբերվել են, փոխանցվել ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ու հորդորում հանրությանը ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր, հակաիրավական և հանրության համար վտանգավոր հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց:

Երևանի 4 հասցեներում ռումբ է տեղադրված. կեղծ ահազանգերի շղթան շարունակվում է

Ըստ թեմայի

Քանի անգամ են փորձել անցնել ՀՀ սահմանն ու թմրանյութ ներկրել. ԱԱԾ–ն ամփոփել է 2019 թվականը
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
ԱԱԾ–ն պարզել է, որ կեղծ օգտատերերն ահաբեկչության կոչեր են տարածել Facebook-ում
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Անչափահաս, «Զվարթնոց» օդանավակայան, ահազանգ, ռումբ

Գլխավոր թեմաներ