10:09 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (800)
233 0 0

ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելություններից։ 

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի»,–նշված է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ:

Այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ։

Նշենք, որ փետրվարի 26–ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, և նա այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։

Ճապոնիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7-ի։ Անցած մեկ օրում Ճապոնիայում կորոնավիրուսով հիվանդանալու 15 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 891 - ի, որոնցից 705-ը Diamond Princess–ի ուղևորներն ու նավի անձնակազմի անդամներն են:

Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին

Իսկ Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 334 նոր դեպք։ Երկրում վարակվածների թիվը հասել է 1 595-ի: Կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, ապաքինվել են 24–ը։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (800)

Ըստ թեմայի

Հանրաքվեի, «ԱՅՈ»–ի դրամահավաքի, կորոնավիրուսի մասին. Sputnik-ի եթերը` տեսահեռարձակմամբ
Կորոնավիրուսը հասավ Վրաստան. մեր հարևան երկրում վարակի առաջին դեպքն է հաստատվել
«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն, Հարավային Կորեա, Ճապոնիա, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ