ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին` այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վերին Լարս տանող ճանապարհին ձնահոսքի վտանգ կա. տեսանյութ
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար:
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով