05:47 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (117)
18502

Գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցները գրանցվել են ժամը 12–13 ընկած ժամանակահատվածում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կոթի համայնքի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ, մոտավորապես 12–ի-13-ի հատվածում։ «Մոտ կես ժամ ակտիվ կրակում էին, իսկ հետո շարունակեցին հատուկենտ` մոտ մեկ ժամ։ Եղել է և՛ գյուղի, և՛ դիրքերի ուղղությամբ»։

Մելիքյանի խոսքով՝ տուժածներ և գույքային վնաս կրողներ չկան. «Վնասների մասին այս պահին ինձ գոնե ոչ մի տեղեկություն չեն հայտնել, մարդկային կորուստներ չունենք»,–ասաց նա։

Ադրբեջանը 1100 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում գյուղի և դիրքերի ուղղությամբ արձակվել է 25 կրակոց:

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (117)

Ըստ թեմայի

Մահափորձ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի աշխատակցի դեմ. հնչել են կրակոցներ
Ադրբեջանական կողմն այս շաբաթ ավելի շատ կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ
Դավթաշենի ռեստորաններից մեկում զինված անձը կրակոցներ է արձակել. տեսանյութ
թեգերը:
Գյուղապետ, գյուղացի, Գյուղ, կրակոց, ադրբեջանցի, Ադրբեջան, Տավուշ

Գլխավոր թեմաներ