00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սնունդ պահեստավորե՞լ, թե՞ ոչ. երբ մենք պետռեզերվ ունեինք, կորոնավիրուսը դեռ չկար

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցМеры предосторожности для защиты от вируса "свиного гриппа" в Екатеринбурге
Меры предосторожности для защиты от вируса свиного гриппа в Екатеринбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունում քննարկվել է կորոնավիրուսի տարածման դեպքում սննդամթերքի պետական ռեզերվի հարցը։ Sputnik Արմենիան նեկայացնում է` ինչ վիճակ է այդ առումով ՀՀ–ում։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման հետ կապված` մի շարք երկրներում առաջին իսկ օրերին խուճապ է սկսվում մարդկանց մոտ, և շատերը շտապում են սուպերմարկետներ` սնունդ գնելու ու պահեստավորելու։ Այս օրերին սոցցանցերում մի շարք լուսանկարներ են պտտվում, օրինակ, Վրաստանից կամ Սինգապուրից, որտեղ երևում են խանութների դատարկ ցուցափեղկերը։ Հայաստանում դեռ նման խնդիր չի առաջացել, սակայն մարդիկ խուճապի մեջ են, ինչի մասին փաստում են գերծանրաբեռնված հիվանդանոցները։

Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդների պատվին. տեսանյութ

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ցանկալի է` երկիրն ունենա պարենի ռեզերվներ, մանավանդ` Հայաստանի դեպքում։

«Պետական ռեզերվ ոչ թե այսօր պետք է ստեղծենք, այլ առհասարակ մենք պետք է ունենանք։ Խնդիրն այն է, որ Հայաստանը երկու փակ սահման ունի, և, ցավոք, ոչ բոլոր մթերքների առումով ինքնաբավության բարձր աստիճան ունենք։ Այսինքն` պարենային ռեզերվ ունենալու անհրաժեշտությունը միշտ կա»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով`մի կողմից գոյություն ունեն մթերքներ, որոնց հետ կապված` Հայաստանը չունի խնդիր (օրինակ` թռչնամսի և ձվի շուկայում)։ Սակայն, ըստ Պիպոյանի, որոշակի մթերքների առումով էլ, ասենք` հացահատիկի, որն ազգային առանձնահատկությունից ելնելով շատ ենք սպառում, բնականաբար, երկիրն ապահովված չէ ամբողջապես։

Мужчины в защитных масках на улице Тбилиси. - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար

Կորոնավիրուսը հասավ նաև Ադրբեջան

Մասնագետը նշեց` որպեսզի կորոնավիրուսի ներթափանցման դեպքում մարդիկ խուճապահար ավելորդ սնունդ չպահեստավորեն, լավ կլինի, որ երկար պիտանելիության ժամկետով սնունդը (հատիկեղեն, ալրային հիմքով մթերքներ, հրուշակեղեն) պահեստավորեն հիմա։

Նրա մեկնաբանմամբ` եթե մենք ամենօրյա ռեժիմով ինչ–որ մթերքներ պահեստավորենք, հետո դեֆիցիտ չենք ունենա։ Եվ եթե կորոնավիրուսի վարակման դեպքեր չլինեն էլ, պահեստավորած հատիկեղենը կարող ենք նաև ավելի ուշ օգտագործել։

«Իտալիայում, օրինակ, կան քաղաքներ, որտեղ որոշակի տրանսպորտային սահմանափակումներ կան, ինչպես նաև խանութներ կան, որոնց դռները մարդկային կուտակումներից խուսափելու համար ոչ միշտ են բաց»,–ասաց Պիպոյանը։

Կառավարության լրատվական ծառայությունից էլ հայտնեցին` օրերս կառավարությունում քննարկվել է այդ թեման, հնարավոր բոլոր խնդիրները հաշվի են առնվել։

«Մեր երկիրն ունի առաջին անհրաժեշտության բոլոր պաշարները, այսինքն` մենք սննդամթերքի ռեզերվ ունենք` անկախ կորոնավիրուսի տարածվել–չտարածվելու հանգամանքից։ Հայաստանը սննդամթերքի հետ կապված որևէ խնդրի առաջ չի կանգնի»,–ասացին կառավարությունից։

Հիշեցնենք` Չինաստանի կառավարությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էր Ուհան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին։

Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Медицинский центр Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա
Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։ Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Ըստ բժիշկների` կորոնավիրուսին հատուկ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, կոկորդի ցավն ու կրծքում սեղմվածության զգացողությունը, ինչպես նաև թոքաբորբ և բրոնխիտ հիշեցնող ախտանշաններ։

Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով մարդիկ։

Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում հատել է 79 հազարի սահմանը, նրանցից 39 հազարն ապաքինվել են։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 2800–ը։

Մահաբեր վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից։ Կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել նաև մեր տարածաշրջանում` Իրանում, Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Լրահոս
0