00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարտի 1»-ի գործը կառուցված է միֆերի վրա. Հայկ Ալումյանը թվարկեց դրանք

© Sputnik / Asatur YesayantsАйк Алумян на информационной конференции на тему "Дело 1 марта в постреволюционной Армении" (29 февраля 2020). Еревaн
Айк Алумян на информационной конференции на тему Дело 1 марта в постреволюционной Армении (29 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի խոսքով` «Մարտի 1»–ի գործի առաջին միֆը, որի շուրջն էլ հիմնականում կառուցվում ու պտտվում են մյուսները, 2008 թ.–ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր–Պետրոսյանի հաղթանակն է։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ի գործն այնպես, ինչպես արդեն 10 տարի ներկայացվում է հանրությանը, կառուցված է միֆերի վրա։ Այսօր «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ այս հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Арам Орбелян на информационной конференции на тему Дело 1 марта в постреволюционной Армении (29 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Ըստ նրա` այս գործի առաջին միֆը, որի շուրջն էլ հիմնականում կառուցվում ու պտտվում են մյուսները, 2008 թ.–ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր–Պետրոսյանի հաղթանակն է։

2008–ի փետրվարի 19-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել էին հենց հաջորդ օրը։ Ըստ դրանց` Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին քվեարկել էր ընտրողների 21,5 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանի օգտին` 52,82 տոկոսը։ Այդ օրվանից սկսեցին լուրեր շրջանառվել, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ընտրությունների արդյունքները բողոքարկվեցին Սահմանադրական դատարանում, սակայն դատարանը մարտի 8-ի որոշմամբ անփոփոխ թողեց ԿԸՀ–ի որոշումը։

Ըստ Ալումյանի` բացի այն, որ ընտրություններին հետևել են միջազգային 3 դիտորդական առաքելություններ, ԵԽԽՎ–ն, 18.04. 2008–ի թիվ 16.09 բանաձևով անդրադառնալով փետրվարի 19-ի ընտրություններին և հաջորդած իրադարձություններին, ոչ միայն կասկածի տակ չի դրել ՍԴ–ի որոշումը, այլև կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել այն։

«Նկատեք, որ այսօր էլ հատուկ քննչական ծառայությունները, իրավապահ մարմինները, նաև գործող իշխանությունների որևէ ճյուղ կասկածի տակ չեն դնում 2008թ.-ի ընտրությունների արդյունքները, բայց միֆը շարունակում են շրջանառել»,– նշեց Ալումյանը։

Նրա խոսքով` երկրորդ միֆը կապված է հայտնի թիվ 0038 հրամանի հետ, որն ընդունվեց այն ժամանակ, երբ 10 օր շարունակ Երևանի կենտրոնում անժամկետ հանրահավաք էր ընթանում, իշխանությունները կազմալուծելու հայտարարություններ էին արվում, ցուցարարներին ՊՆ 2 գործող փոխնախարար էր միացել, փորձ էր արվում ներգրավել ԵԿՄ–ին, առանձին կոչեր էին արվում զինծառայողներին զենքն ուղղել գործող իշխանության դեմ և այլն։ Ալումյանն ընդգծեց, որ երկրի համար նման ճակատագրական պահին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն արձակեց թիվ 0038 հրամանը։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե մարդ պետք է դատվի Մարտի 1–ը չբացահայտելու համար, ապա պետք է դատվի դատախազը. Քոչարյան

«Երբեք չի եղել, որ պաշտպանության նախարարը հրամանն ուղարկի երկրի նախագահին, որ նա հաստատի, հետո արձակի։ Այդպիսի ընթացակարգ չի եղել ո’չ առաջին, ո’չ երկրորդ, ո’չ երրորդ նախագահի ժամանակ, հիմա չգիտեմ, թե ինչպես է»,– ասաց Ալումյանը` խոսելով այն մասին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը նախապես ծանոթ է եղել թիվ 0038 հրամանին։ Բայց և հավելեց, որ հետագայում ծանոթանալով փաստաթղթին` նախագահը նշել է, որ այն արտացոլել է այն խնդիրները, որոնք նախագահը ներկայացրել է նախարարին։

«Նախագահը երկու խնդիր էր դրել` ամեն ինչ անել օրենքի սահմանում, որ բացառվի զինված ուժերի ներքաշումը քաղաքական գործընթացներին, որպեսզի ոչ մի զինծառայող չբերվի հրապարակ։ 2-րդը` ցանկացած սպա պետք է ընտրություն անի` կա՛մ շարունակում է ծառայությունը Զինված ուժերում և դուրս է գալիս ԵԿՄ կազմից, կա՛մ հակառակը»,– նշեց Ալումյանը։

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ

Այդ նպատակով զորքը բերվել է զորանոցային վիճակի, Ալումյանը շեշտեց` զորանոցային, այլ ոչ թե մարտական, այսինքն` սպաները գիշերը մնում են զորամասում, որպեսզի ցուցարարներին միանալու աշխատանքներ չտարվեն զինվորների հետ։ Ապա նաև տարբեր զորամասերից որոշակի թվով զինծառայողներ են գործուղվում, նրանցից ստեղծվում են հատուկ ժամանակավոր զորախմբեր և տեղավորվում են Երևանի մատույցներում։

Ալումյանի խոսքով` երրորդ միֆը կապված է մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Պարբերաբար ԱԱԾ–ն զեկուցում էր ՀՀ նախագահին, որ վրաններում որոշ մարդիկ զինված են։

«Պատկերացնո՞ւմ եք, որ աշխարհում գտնվի կայացած մի պետություն, որտեղ քաղաքի կենտրոնում հանրահավաքներ լինեն, հատուկ ծառայություններն ունենան տեղեկություն, որ նրանց մոտ կան զենքեր ու չփորձեն դա կանխել»,– հայտարարեց Քոչարյանի պաշտպանը։

Այս իրավիճակում ոստիկանության պետը որոշում է մարտի 1-ին շատ վաղ առավոտյան իրականացնել զննում, որպեսզի հնարավորինս բացառվի պատահական մարդկանց ներկայությունը տարածքում և չխաթարվի քաղաքի բնականոն կյանքը։ Ըստ Ալումյանի`զննումից առաջ ոստիկանության բարձրաստիճան սպան գործողության մասին զգուշացնում է ցուցարարներին, դրա համար էլ նրանք պատրաստ էին։ Տեղի է ունենում ուժգին բախում։

Չորրորդ միֆը «ծնվել է» Մյասնիկյանի արձանի, քաղաքապետարանի հատվածում տեղի ունեցած իրադարձություններում։

«Այդտեղ հայտնվում է մի կին, որը հավաքվածներին հայտարարում է, թե Ազատության հրապարակում գործողություններ կատարելիս ոստիկանները սպանել են 5 տարեկան երեխայի, մի հատ էլ կոշիկ է բերում, բոլոր ցուցարարներին ցույց է տալիս որպես սպանված երեխայի կոշիկ։ Նույնիսկ նրանք, ովքեր կարող էինք անտարբեր լինեն, ցնցվում են, ընդունում են դա որպես ճշմարտություն։ Հետո «ռեժիսորները» բերում են, երեխայի կոշիկի մոտ ծաղիկներ են դնում, մոմավառություն են կազմակերպում կոշիկի մոտ։ Պատկերացրեք լարված ամբոխի արձագանքը»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ արդեն զարմանալի էլ չէ, թե ինչ ատելությամբ են ցուցարարները հարձակվում ոստիկանների վրա։

Мужчина среди сожженных автомобилей, оставленных после ночных беспорядков (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան

Մարտի 1–ի շուրջ հյուսված հաջորդ միֆը, ըստ Ալումյանի, վերաբերում է զորքերին։ Քոչարյանի պաշտպանը հաստատեց, որ նրանք տեղակայված են եղել Երևանում, բայց քաղաքի այնպիսի հատվածներում, որ ուղղակի շփման մեջ չհայտնվեն ցուցարարների հետ, պահպանեն ստրատեգիական նշանակության օբյեկտները։

«Էս ամեն ինչը հանգեցրել է 10 զոհի, 187 ոստիկանի և 32 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքների»,– նշեց Ալումյանը։ Այսքանից հետո նա կոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց Լևոն Տոր–Պետրոսյանի կողմնակիներ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի` մարտի 1-ի երեկոյան 23։40–ին արված հեռախոսազրույցի ձայնագրությունը։

«Սիրունյան։ Ժողովուրդը գրավել է Պրոսպեկտը ամբողջությամբ, ամբողջ Պարոնյանը մինչև Պռոշյան։

Արզումանյան։ Էլի բան–մա՞ն են վառում։

Սիրունյան։ Միլիցեքի ավտոներ մենակ, մեկ էլ Լֆիկի խանութն են թալանում։

Արզումանյան։ Էդ նորմալ ա, կերանք, Լֆիկի բաներից կերանք արդեն։

Սիրունյան։ Կերա՞ք մի բան գոնե։

Արզումանյան։ Վոբշմ լա՞վ ա։

Սիրունյան։ Մեկ էլ Նազարյան Ներսիկի ավտոն են վառել` քաղաքի վարչության պետի։

Արզումանյան։ Ա՜, էդ լավ բան ասեցիր»։

Ալումյանը ձայնագրությունը միացնելուց առաջ հատուկ շեշտեց` այս զրույցը եղել է այն ժամանակ, երբ արդեն հայտնի էր զոհերի մասին։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյան. «Մարտի 1-ի մասին ֆիլմում պետք է լինեին նաև Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը»

«Այ սենց ուրախ, ուրախ խոսում են, երբ բոլոր զոհերի մասին արդեն հայտնի է։ Այ միֆերն այսպիսին են լինում։ Հետո էլ փորձում էին ասել, թե խանութները թալանել են սադրիչները, որ ստվեր գցեն ցուցարարների ազնիվ մղումների վրա, նույնը մեքենաներն այրելու համար և այլն»։

Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։ Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Լրահոս
0