00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում. ինչպես են մարդիկ դիմավորում նրան

© Sputnik / Aram Nersesyan Премьер-министр Никол Пашинян раздает агитационные буклеты на проспекте Маштоца (29 февраля 2020). Еревaн
 Премьер-министр Никол Пашинян раздает агитационные буклеты на проспекте Маштоца (29 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը որոշել է անձամբ համոզել ՀՀ քաղաքացիներին, որ քվեարկեն սահմանադրական փոփոխությունների օգտին։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին դրել է իր հայտնի «դուխով» գլխարկն ու փողոց դուրս եկել։ Այս անգամ նպատակը Երևանի փողոցներում նախընտրական գրքույկներ բաժանելն է։ Վարչապետը որոշել է անձամբ համոզել քաղաքացիներին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ քվեարկել «այո»–ի օգտին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Փաշինյանը քաղաքի կենտրոնում գրքույկներ է բաժանում, զրուցում և լուսանկարվում մարդկանց հետ։

Փաշինյանի շրջայցը հեռարձակվում է Facebook-ի ուղիղ եթերում։

Վարչապետի հետ զրույցում երկու կին նշեցին, որ եկել են Սանկտ Պետերբուրգից հատուկ հանրաքվեին մասնակցելու համար։ Նրանք լուսանկարվեցին վարչապետի հետ` նշելով, որ թեպետ արտերկրում սեփական բիզնես ունեն, բայց պատրաստվում են Հայաստան տեղափոխվել։ Մեկ այլ կին էլ նշեց, որ Աբխազիայից է եկել։

Երևանի փողոցներում շրջող վարչապետը հասցրեց նաև գիրք նվեր ստանալ։

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում
Նիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում - Sputnik Արմենիա
1/2
Նիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում
© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում
Նիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում - Sputnik Արմենիա
2/2
Նիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում
1/2
Նիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում
2/2
Նիկոլ Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում

Փողոցում վարչապետին հանդիպող քաղաքացիները շտապում էին օգտվել առիթից և իրենց հուզող հարցերով դիմել գործադիրի ղեկավարին. մեկը խնդրում էր ավելի մեղմ լինել փողոցային առևտրով զբաղվողների նկատմամբ, մյուսն ուշադրություն դարձնել խնամակալության հարցին և այլն։

Փողոցով վարչապետը դանդաղ էր առաջ ընթանում, քանի որ բոլորը ցանկանում էին սելֆի ունենալ նրա հետ։ Կանայք Փաշինյանին տարբեր էմոցիոնալ բացականչություններով էին դիմավորում. «Աշխարհը քո նմանը չի ծնել, մեռնեմ ջանիդ, վարչապետ ջան, թագավոր ջան»։ Մի տղամարդ էլ մոտեցել, բողոքում էր, որ հենց վաղը գնալու է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու։ Նա իր բողոքների շարքում նշեց նաև, որ իրեն «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարով խայտառակ են արել։

Վարչապետ Փաշինյանն արձակուրդ կվերցնի հանրաքվեի քարոզարշավի օրերին. նախարար

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Նիկոլ Փաշինյանը երթ կանցկացնի Երևանում

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։

«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին

Լրահոս
0