07:02 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (118)
180 0 0

Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ այս պահին Ոսկեպար գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի –Sputnik. Անցնող գիշերը խաղաղ չի եղել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է սահմանամերձ գյուղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:

«Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակել է և՛ գյուղի, և՛ դիրքերի ուղղությամբ: Կրակոցները եղել են գիշերվա 3-ի կողմերը և տևել են շուրջ 2 ժամ»,-մեզ հեզ զրույցում ասաց Մախսուդյանը։

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կրակոցներից  վնասվել է գյուղի բնակիչ Արտո Սարուխանյանի տան պատշգամբի պատը, այլ վնասների մասին տեղեկություններ չկան։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Նրա հավաստմամբ՝ այս պահին Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա:

Մեկուսացվել է 32 քաղաքացի. որտե՞ղ են նրանք. նախարարը մանրամասներ է հայտնել

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (118)

Ըստ թեմայի

Տավուշում ներհամայնքային ճանապարհներն իրենց կոլորիտով կտարբերվեն մյուսներից
Ադրբեջանը կրակել է Տավուշի մարզի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանամերձ Տավուշի մարզում. Sputnik–ի ուղիղ եթերը
թեգերը:
դիրքեր, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, գնդակոծություն, Գյուղ, Տավուշ

Գլխավոր թեմաներ