09:17 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1054)
97 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարակի պատճառով Հայաստանում որոշ ապրանքների դեֆիցիտ ու խուճապ է ստեղծվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Կորոնավիրուսը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով որոշ ապրանքների դեֆիցիտ է առաջացել, բայց խուճապի մատնվելու կարիք չկա։

«Ունենք դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում։ Հիմա մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ։ Բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություն ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն գների սպեկուլյատիվ բարձրացման մեջ։ Բայց ՏՄՊՊՀ–ն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ մեր շուկայում օբյեկտիվ գին լինի դիմակների համար»,– ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, վարչապետը չբացառեց, որ Հայաստանում ևս դիմակների գների բարձրացում կարձանագրվի։

Ինչ վերաբերում է ախտահանիչ միջոցներին, վարչապետը շեշտեց, որ դրանց արտադրությունը Հայաստանում առկա է, և արտադրող ընկերությունները խոստացել են ամբողջ ծավալով աշխատել ու բավարարել շուկայի ամբողջ պահանջարկը։

Փաշինյանը խոստացավ, որ ՀՀ կառավարությունն իրավիճակի հետ կապված որևէ տեղեկություն չի թաքցնելու հանրությունից։ Նա հորդորեց վստահել միայն կառավարության տարածած պաշտոնական տեղեկատվությանը։

«Երեկ Ծաղկաձորում տիրող խուճապի մասին լուրերը խիստ չափազանցված էին։ Մենք ընտանիքով երեկոն ու գիշերն անցկացրել ենք Ծաղկաձորում։ Առողջապահության, ԿԳՄՍ նախարարները, այլ պաշտոնյաները ևս Ծաղկաձորում էին։ Ծաղկաձորում տուրիստներ կային, ես շրջել եմ մի քանի սրճարաններում։ Այնպես որ եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե, զգոն` հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի»,– ասաց վարչապետը` հույս հայտնելով, որ իրավիճակը չի սրվի։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։

Մեկուսացվածներից որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։

Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1054)

Ըստ թեմայի

Դիմակների պակասից մինչև հանրաքվեի անցկացում. Փաշինյանն այցելել էր դեղատուն
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի
թեգերը:
դիմակ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ