05:49 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
322 0 0

Ազգային անվտանգության աշխատակիցը, որը Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը համարվող տեղեկություն է հանրայնացրել, 1 տարի է, ինչ աշխատում է ԱԱԾ–ում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը համարվող տեղեկությունը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հենց նրա լիազորություններն են դադարեցվել։ Նա ԱԱԾ–ում աշխատում էր որպես հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի ղեկավար։

Հարությունյանն ԱԱԾ–ում աշխատանքի է անցել 2019–ի հունվարին։

Նշենք, որ մինչ այդ, Հարությունյանը եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ (2016-18թթ.), իսկ 2014–ից Կոտայքի մարզի ոստիկանապետն է եղել։

Ի դեպ, մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում Հարությունյանի` «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ կապերի մասին, մասնավորապես՝ Անդրանիկ Սողոյանի` «Զապի», ինչպես նաև պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` «Կրակեմ Հրաչի» հետ։

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Հիշեցնենք` Hraparak.am–ը գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Ըստ հրապարակման` ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել Պապիկյանին, նա անգամ դատապարտված է եղել։ Թերթի տեղեկություններով` զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել։

Հրապարակման ի պատասխան, Պապիկյանը Facebook–ի ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրեց, որ ափսոսում է իր կյանքի այդ դրվագի համար, բայց նաև փակված է համարում այդ էջը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։

Սեյրան Օհանյանը կասկածվում է խոշոր չափի վատնում կատարելու մեջ

«Եղել է մի միջադեպ, որն իմ այն ժամանակվա ընկալմամբ վնասել է իմ ազգային ինքնասիրությանը։ Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել, նաև դրանով համարվել է մարված իմ դատվածությունը։ Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ զենք չեմ կիրառել»,– ասել է նախարարը։

Նա նաև կոչ էր արել ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին պարզել, թե իր անձնական տեղեկությունն ինչպես է դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը։

Ըստ թեմայի

Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները
Բուհական խորհուրդներում այլևս պաշտոնյաներ չեն լինի
ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ
թեգերը:
պաշտոնյա, Քրեական գործ, դանակահարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սուրեն Պապիկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ