08:31 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)
187 0 0

Հայ բեռնափոխադրողները մեկնաբանել են Իրանի հետ ժամանակավոր վիզային ռեժիմ սահմանելու` ՀՀ իշխանությունների որոշումը, և այն, թե ինչպես դա կանդրադառնա տեղական շուկայի վրա։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու` Հայաստանի որոշումը չի հանգեցնի հայկական շուկայում լճացման և չի ազդի բեռափոխադրումների վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սաթի» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։

ՀՀ իշխանությունները կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանեցին Իրանի հետ։ Այս որոշումն ընդունվեց այսօր` մարտի 2-ին, կորոնավիրուսի բռնկումը կանխարգելող հանձնաժողովի նիստի ժամանակ։

Թեհրանի հետ երկու շաբաթով ցամաքային հաղորդակցությունը դադարեցնելու որոշումը Երևանը փետրվարի 24-ին էր ընդունել։ Մասնակիորեն սահմանափակվել էին նաև ավիաչվերթերը։ Այդ ժամանակ ԻԻՀ–ի հետ ցամաքային բեռնափոխադրումներն իրականացվում էին առանց սահմանափակումների` վարորդների նկատմամբ վերահսկողության հատուկ ռեժիմի սահմանմամբ։

Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է Խամենեիի խորհրդականը. ԶԼՄ

«Սա (ՀՀ իշխանությունների նոր որոշումը,-խմբ.) շուկայի վրա չի անդրադառնա։ Իրանից Հայաստան ներկրվում է ամբողջ ներմուծվող արտադրանքի 30%–ից ոչ ավելին, մնացած 70%–ը մեզ են հասնում Վրաստանից տարանցումով»,– ասաց Առաքելյանը։

2019 թվականի արդյունքներով` Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12,4%–ով կամ 364 մլն դոլարից մինչև 409 մլն դոլար (Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 5%–ը)։ Իրանը ծավալներով Հայաստանի թվով հինգերորդ առևտրային գործընկերն է (Ռուսաստանից, Չինաստանից, Շվեյցարիայից և Գերմանիայից հետո)։

Առաքելյանը նշեց, որ Իրանից Հայաստան հիմնականում շինանյութ, մետաղներ, միրգ (մանդարին, կիվի, նուռ), պլաստիկ տարաներ և լվացող միջոցներ են ներկրում։ Նրա կարծիքով` վիզային ռեժիմը որոշակի անհարմարություններ կստեղծի փոխադրող ընկերությունների համար, քանի որ նրանք ստիպված կլինեն վիզաներ ձևակերպել վարորդների համար։

Ինչպես են ապրում կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիները. տեսանյութ

Ընկերության տնօրենի խոսքով` դա հիմնականում վերաբերում է իրանցիներին, քանի որ Հայաստան ԻԻՀ–ից կամ այդ երկրով տարանցմամբ այլ երկրներից ներմուծվող ապրանքի ամբողջ հոսքի 99,9%–ը իրանական ընկերություններն են ապահովում։ Բեռները տեղափոխվում են Իրանում գրանցված բեռնատարներով։ Հայ վարորդներին դեպի Իրան և Իրանից բեռնափոխադրումներ իրականացնելը շահավետ չէ. թեև Իրանում վառելիքն ավելի մատչելի է, սակայն միայն տեղի բնակիչների համար։ Բացի այդ, Իրանում ճանապարհի հարկ է գործում, որը հայ փոխադրողները ստիպված են լինում վճարել։

«Սա ժամանակավոր անհարմարություն է։ Բացի այդ, իրանցի բեռնափոխադրողներն իրենց երկրից դուրս գալու համար միևնույն է` պետք է հատուկ թույլտվություն ստանան», – ասաց Առաքելյանը։

Նա ավելացրեց, որ վիզա կարելի է ձևակերպել երեք ամսով, կես տարով կամ մեկ տարով, և բեռնափախդրումներ իրականանող ընկերությունները կկարողանան հոգալ այդ մասին։

«Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն» ՀԿ նախագահ Եղիշե Հովհաննիսյանը կարծում է, որ վիզային ռեժիմը չի անդրադառնա բեռնափոխադրումների հոսքի վրա։

«Վիզաները աշխատանքի մեջ որոշակի անհարմարություններ կմտցնեն, բայց ոչ ավելին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2008 թվականի ամռանը Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացման ժամանակ հայ փոխադրողները ստիպված էին Աստրախանից ապրանքներ ներկրել լաստանավով Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստ, այնտեղից էլ` Հայաստան։ Այդ ժամանակ հայ ներկրողները վիզայի ստացման խնդրի առաջ կանգնեցին։

«Ստիպված եղան Ռուսաստանում Իրանի հյուպատոսությունում վիզաներ ձևակերպել, դրանք պետք է հատկացնեին 10 օրվա ընթացքում։ Պատկերացնո՞ւմ եք` ինչ է նշանակում 10 օրը ապրանքով լցված բեռնատարների համար»,–ասաց նա։

Նրա խոսքով` այսօր նման խնդիր չկա։ Բացի այդ, Իրանից և դեպի Իրան բեռնափախադրումների շուկայի թանկ լինելու պատճառով հայ ներկրողները հատուկ հետաքրքրություն չեն ցուցաբերում առաքումների նկատմամբ։

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին հուշագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 5-ին։ Իսկ արդեն 2016 թվականի օգոստոսին առանց վիզայի ռեժիմը երկու երկրների միջև ուժի մեջ մտավ։

Այդպիսով` Հայաստանի և Իրանի քաղաքացիները կարող էին երկիր մուտք գործել, տարանցումով անցնել և առանց մուտքի վիզայի երկրի տարածքում գտնվել 90 օրվա ընթացքում։

Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)

Ըստ թեմայի

Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել
Կորոնավիրուսը գրոհել է Իրանը. ի՞նչ է կատարվում հարևան երկրում
Իրանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. նոր տեղեկություններ
Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է Խամենեիի խորհրդականը. ԶԼՄ
թեգերը:
կորոնավիրուս, Վիզա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ