10:04 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
213 0 0

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ԱԺ–ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Փոխնախարարը հորդորել է հասարակությանը չհրամցնել, թե բանակը, զինծառայողը, սպաները, գենրալները վատն են, մնացած բոլորը` լավը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո բանակում հսկողությունը խստացվել է:

«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին

«Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից` իրականացվում են։ Ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում։ Մենք երեկ հայտարարությունը տարածեցինք նաև ծառայության հետ կապված որոշակի ոչ իրավաչափ իրեր առգրավելու հետ կապված, օրինակ` սմարթֆոնների»,– ասաց Բալայանը։

Ինչ վերաբերում է բանակում խաղաղ պայմաններում գրանցված մահերին ու դրանց համար պատասխանատվությւն կրելու հարցին, պաշտպանության փոխնախարարը նշեց, որ այդ դեպքերում պետք է գործել բացառապես օրենքի շրջանակներում, կախված այն բանից, թե ինչ է նախատեսում օրենքն այս կամ այն պաշտոնյայի թերացման դեպքում։

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի

«Գոյություն ունի Քրեական դատավարության օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք։ Եվ ցանկացած պատիժ պետք է լինի սրանց շրջանակներում` կլինի դա քրեական, թե կարգապահական պատասխանատվություն»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ ՊՆ–ն կարող է իր գործառույթներն իրականացնել ու պատժել միայն կարգապահական պատասխանատվության շրջանակներում։

Այդուհանդերձ, Գաբրիել Բալայանը չի թաքցնում, որ բանակի ու սպայական անձնակազմի հասցեին հնչող որոշ քննադատական գնահատականների հետ ինքը համաձայն չէ։

«Ես չեմ ասում, թե մենք չունենք թերություններ։ Բայց պետք չէ հասարակությանը հրամցնել, որ բանակը, զինծառայողը, սպաները, գենրալները վատն են, մնացած բոլորը` լավը։ Հավատացեք` մեր հասարակության շատ անդամներ շատ բաներ ունեն սովորելու և՛ գեներալների կյանքի փորձից, և՛ աշխարհահայացքից, և՛ իրենց կազմակերպչակն հմտություններից։ Այսօրվա հաղթանակները, որ մենք տոնում ենք, հենց այդ գեներալների, զինվորականների շնորհիվ են տեղի ունեցել»,– ասաց Բալայանը։

Անդրադառնալով բանակում վարչապետի հանձնարարականից հետո տեղի ունեցած պաշտանանկություններին ու մասնավորապես` ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությանը` Գաբրիել Բալայանը չհերքեց, որ նրա կոռումպացված լինելու մասին մամուլում պարբերաբար տարածվող լուրերը հասել են նաև ՊՆ ղեկավարությանը, բայց` անհետևանք։

Բանակում տեղի ունեցող դեպքերով հրճվող իրավապաշտպաններով կզբաղվեն իրավապահները. Բալայան

«Ասեմ, որ համապատասխան տեղեկություններ եղել են. և՛ ծառայողական քննություն է անցկացվել, և՛ քրեական գործ է հարուցվել, և՛ անգամ հասել է մինչև դատարան։ Բայց դատական ատյանների կողմից որևէ հանցակազմ չի արձանագրվել»,– ասաց Բալայանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին ստորագրել էր Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

Ըստ թեմայի

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել
Բանակում մահվան դեպքերից հետո Արման Թաթոյանն արցախյան զորամասեր է այցելել. լուսանկարներ
Էսկալացիան խանգարում է բանակցային գործընթացին. Մնացականյանը` սահմանի լարվածության մասին
Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, սմարթֆոն, Գաբրիել Բալայան, Բանակ

Գլխավոր թեմաներ