00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքական շրջանակներին անհանգստացրել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ խորհրդարանականները Թուրքիայի ռազմատենչ գործողություններն ու Չավուշօղլուի բոցաշունչ հայտարարությունները համարում են այդ երկրի մեկդարյա պանթուրքիստական ծրագրի հերթական դրսևորումը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանի քաղաքական շրջանակներն անհանգստացած են Թուրքիայի տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությամբ։ Իրենց մտահոգությունն այսօր ԱԺ–ի հայտարարությունների ժամին հայտնեցին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян  - Sputnik Արմենիա
«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումն ու դրան հաջորդած Չավուշօղլուի բոցաշունչ գրառումը համարում է այդ երկրի անթաքույց պանթուրքիստական ծրագրի մի մասը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2–ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը ներկա էին եղել համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Թուրք պաշտոնյան հանդիպման ժամանակ ասել էր, որ Մինսկի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։ Հանդիպումից հետո Չավուշողլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԵԱՀԿ ՄԽ–ի որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու սկզբունքների վրա։

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դեր ունենալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Թուրքիայի զորքը Հյուսիսային Իրաքում է, պատերազմում է Սիրիայի տարածքում` սատար կանգնելով բանդիտներին, գրոհայիններին, խուժաններին։ Թուրքիան այսօր իր գործողություններով ցույց է տալիս իր իրական նպատակները»,– ԱԺ–ում ասաց Աբովյանը։

Տարածաշրջանային այս իրավիճակը հաշվի առնելով` պատգամավորը չի բացառում, որ Թուրքիայի դրդմամբ առաջիկայում կարող են որոշ քայլեր արվել նաև Արցախի ուղղությամբ։

Ընդդիմադիր գործընկերոջ միտքը շարունակեց նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը` նշելով, որ Թուրքիան Հայաստանի ու Արցախի համար անվտանգության ուղղակի սպառնալիք է։

«Սիրիայում այսօր Թուրքիայի վարած քաղաքականությունը ամբողջությամբ կրկնում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպմանը, պատգամավորի դիտարկմամբ, այն ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը։ Նման հանդիպումներ եղել են նաև նախկինում, և Թուրքիան` որպես ԵԱՀԿ անդամ երկիր, մշտապես փորձել է ներգրավված լինել բանակցային գործընթացում։

Карен Веранян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Թուրքիան արցախյան խնդիրը խաղարկում է որպես ազդեցության լծակ ռուսական կողմի վրա». Վերանյան

Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ դա Թուրքիային երբևիցե չի հաջողվի, որովհետև այդ երկիրն ունի հստակ կողմնակալ ադրբեջանամետ դիրքորոշում, որը մշտապես արտահայտել է իր բոլոր հայտարարություններով ու գործերով, այդ թվում` 1993թ–ին Հայաստանի հետ սահմանը փակելով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ կարծիք հայտնեց, որ արցախյան կարգավորման գործընթացին մասնակից դառնալու Թուրքիայի մոլեռանդ տենդը պետք է մտահոգի ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի այն բոլոր գործընկերներին, որոնք տարիներ շարունակ կանգնած են եղել խաղաղ կարգավորման գործի կողքին։

Մինասյան. «Ադրբեջանը չի կարող կանխատեսել, թե ինչ արձագանք կտան Արցախն ու Հայաստանը»

«Մենք պետք է ամրագրենք նաև, որ միջազգայնորեն ճանաչված մանդատը, որը հնարավորություն է տալիս զբաղվել այս հարցով ու կարգավորման ուղիներ փնտրել, պատկանում է միմիայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությանը, պատգամավորի համոզմամբ, պատմության էջերով շատ հեռուն գնալու կարիք անգամ չկա, բավական է վերհիշել միայն վերջին 20 տարիների ռազմաքաղաքական այն զարգացումները, որոնք ավելի են ապակայունացրել տարածաշրջանը։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу  - Sputnik Արմենիա
Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել է ավելի արդյունավետ աշխատել

«Դա սիրիական ճգնաժամն է, դա շատ ավելի թարմ` լիբիական ուղղությամբ տարվող ծավալապաշտական քաղաքականությունն է։ Սա ևս մեկ անգամ հուշում է, որ տարածաշրջանում ծավալապաշտական քաղաքականություն վարող որևէ պետություն չի կարող մասնակցություն ունենալ խաղաղ գործընթացին»,– ասաց պատգամավորը` այս փաստի վրա հրավիրելով Հայաստանի գործընկեր երկրների ուշադրությունը։

Հիշեցնենք` արձագանքելով Չավուշօղլուի հայտարարությանը` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ում գրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդն իրեն հիշեցրել է Ղուկասի ավետարանի հետևյալ խոսքերը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»:

Լրահոս
0