12:51 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
151 0 0

Հ2 հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

«Այսօր Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մայրապետյանը դեռ Գերմանիայում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018–ին` ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: 2019–ի հունվարին ՀՔԾ–ն Մայրապետյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից։

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր` Մայրապետյանի փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի սահմանած ողջամիտ ժամկետում Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ՀՀ, քանի որ օդանավակայանում ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ըստ թեմայի

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել
Արմեն Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ կազմակերպված խումբ է ստեղծել. ՀՔԾ
ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Սամվել Մայրապետյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ