12:28 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Արամ Օրբելյանը դատի է տվել Հ1–ին, քանի որ հեռուստաընկերությամբ ներկայացված ռեպորտաժում, ըստ նրա, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը: Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` խնդիրն այն է, որ 2020թ.–ի հունվարի 30-ին Հ1-ի լուրերի թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ։

«Ռեպորտաժում նշվել է, թե Օրբելյանը 2019թ.–ի մայիսից օգոստոս ամիսներին պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Նորությունը ներկայացրել են պնդումով, որ դա ԱԱԾ–ից ստացված տեղեկատվություն է»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` եթեր հեռարձակված ռեպորտաժից հետո Օրբելյանը դիմել է ԱԱԾ և Հանրային հեռուստաընկերություն, որպեսզի իրեն տրամադրեն նյութերը, թե որտեղից են ստացել այդ տեղեկատվությունը։ Սակայն երկու կառույցից էլ, ըստ պաշտպանի, բովանդակային պատասխան չեն ստացել, դրա համար էլ դիմել են դատարան։

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Օրբելյանը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը` 2 մլն դրամ։

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Ըստ թեմայի

«Դեռ 10 տոկոս էլ ավել կվճարեմ Փաշինյանի փաստաբանի ծախսերը». Հայկ Ալումյան
Գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք անում… «Իմ քայլի» պատգամավորը «չդիմացավ առերեսմանը»
Վարդան Տողանյանը ՌԴ գլխավոր դատախազություն է դիմել «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածի համար
«Դատարանը վճռել է` ՍԴ որոշումը չի վերաբերում մեր գործին». Արամ Օրբելյան
թեգերը:
Դատարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արամ Օրբելյան

Գլխավոր թեմաներ