22:27 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (981)
208 0 0

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ մեծ խնդիր է, որ հանձնարարական է տալիս, իսկ դրանից մեկ տարի հետո իմանում, որ այն կատարված չէ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ, քանի որ դեռ մեկ տարի առաջ հանձնարարական է տվել, որ պետական կառույցներում առկա սարքերի համար մրցույթ հայտարարվի, սակայն մինչ օրս հանձնարարականը չի կատարվել։

Հայաստանը հեղափոխությունից հետո սկսել է ավելի շատ գումար վճարել ԵԱՏՄ բյուջե 

Փաշինյանը դիմեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին` հետաքրքրվելով, թե ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս տարբեր գերատեսչություններում տեղադրված վճարումների, սուրճի ապարատներ կան, որոնց համար մրցույթ չի անցկացվել։

«Ես տեղեկանում եմ, որ իմ` մեկ տարի առաջ տված հանձնարարականից հետո դեպք է եղել, որ ուղիղ գնում է եղել նման սարքի։ Ես տեղեկացել եմ, որ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի իրականացվում։ Բայց կարծում եմ, որ պետք է մրցույթ հայտարարենք ու վարձավճար վերցնենք»,–ասաց վարչապետը։

Ի պատասխան Աղաջանյանը հայտնեց, որ վերոնշյալ խնդիրը 1-2 ուժային մարմիններում կա, քանի որ նախկինում գոյություն ունեցող համապատասխան կարգավորում է եղել, կառավարության որոշում է եղել։ Սակայն, ըստ Աղաջանյանի, արդեն իսկ հանձնարարական է ուղարկել այդ մարմիններին խնդրի լուծման համար։

Փաշինյանին չբավարարեց Աղաջանյանի պատասխանը, և վարչապետը նշեց, որ եթե անգամ կառավարության որոշում կա, որ այդ սարքերի համար չպետք է գումար վերցնեն, ապա պետք է փոխվի այդ որոշումը։

«Մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարակական եմ տալիս, սակայն դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ դա կատարված չէ։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն` ինչ–որ տեղ իմ հանձնարակականից դուրս գաղտնի բանե՞ր են կատարվել։ Հրապարակավ ասում եմ` բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են ապարատներ, բոլոր այդ ծառայությունների համար ամենակարճ ժամկետում պետք է մրցույթ հայտարարվի»,–ասաց Փաշինյանը։

Լինել թափանցիկ ու վստահելի. իշխանությունը որոշել է` ինչպես ծախսել բյուջեն մինչև 2023թ.–ը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի նկատառմանը, թե աստիճանաբար փոխում են այդ սարքերն ու մրցույթով հաղթածներինը տեղադրում` Փաշինյանն արձագանքեց` աստիճանաբար պետք չի փոխել, անհրաժեշտ է միանգամից փոխել։

Վարչապետի խոսքով` պետք է ռազմավարություն մշակեն, թե ինչ անեն, որ իր հանձնարակականներին երրորդ, չորրորդ կամ հինգերորդ անգամ չանդրադառնան։

Նիկոլ Փաշինյանը կկարողանա փակել պետական ապարատի կոռուպցիոն ախորժակը

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (981)

Ըստ թեմայի

Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի բիզնես միջավայրի բարելավման համար. Փաշինյան
Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կային. Փաշինյան
ԱԱԾ–ն ու ոստիկանությունը նոր ղեկավարներ կունենան. Փաշինյանը որոշումը կայացրել է
թեգերը:
կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ