18:28 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Անվտանգության խորհրդի քարտուղարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք աշխատանքից ազատվել են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին` արդյո՞ք գտել են դավաճաններին և ովքե՞ր են նրանք։

Վերջին ամիսներին Հայաստանում գրանցված ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26–ին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ։

«Եթե անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր այդ մասին։ Համակարգի ներսում լինում են դեպքեր, որ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր։ Երբ դրանք բացահայտում ենք, մենք էլ մեր քայլերն ենք անում»,–ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը` հասարակությունը գործնական քայլեր այդպես էլ չի տեսնում` միայն ելույթներ ենք լսում այդ մասին, ե՞րբ հստակ քայլեր կարվեն, Գրիգորյանը պատասխանեց, որ գործնական բազմաթիվ քայլեր արդեն իսկ արվել են։ Որպես դրա վառ ապացույց, ԱԽ քարտուղարն ասաց, որ կառավարման համակարգի բարեփոխումներ ու աշխատանքից ազատումներ են եղել։ Նա խուսափեց անուններ տալ, թե ում նկատի ունի։

Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը

Նկատառմանը, թե պետական դավաճանության հոդվածով որևէ քրգործ չկա, Գրիգորյանը պատասախանեց` որպեսզի իրավական գործընթաց սկսվի, նախ պետք է անկախ դատարան ունենալ։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում պաշտոնանկություններ եղան դեռ 2019–ին. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։

Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններով կառավարությունն ուժեղացել է. Հակոբ Արշակյան

Ըստ թեմայի

Մտածեցի՝ ցանկում իմ անունն էլ կարող է գտնեմ. Մակունցը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը
Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ
թեգերը:
պաշտոնանկություն, պաշտոն, Արմեն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության խորհուրդ

Գլխավոր թեմաներ