07:15 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1192 0 0

Զինված ուժերում միջոցառումներ են անցկացվում, որպեսզի կանխարգելեն կորոնավիրուսի ներթափանցումը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների և այլ շահառուների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Մեկ օր բանակում. լուսանկարներ` զինվորների կյանքից և առօրյայից

Ըստ նախարարության` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրերի տրամադրումն իրականացվում է հսկիչ-անցագրային կետերից՝ բացառելով վերջիններիս մուտքը ստորաբաժանումների տարածք։

«Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրամադրվում է արձակուրդ միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում»,– հայտնում է ՊՆ–ն:

Նշված օրենքի առաջին կետով զինծառայողին արձակուրդ է տրամադրվում, եթե նա երեխա է ունենում կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն ամուսնանում է, ծանր հիվանդանում կամ մահանում։

Օրենքի մյուս կետով զինծառայողին արձակուրդ է տրամադրվում վեց ամիսը մեկ անգամ։

Հրաժեշտ բանակին. երևանյան զորամասում օդ են թռցնում զորացրվողներին. տեսանյութ

Ըստ թեմայի

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի
«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին
Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զինվոր, Զինված ուժեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ